ուրախ Անեկդոտներ… հարկային տեսուչը…Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…

Մի անգամ հարկային տեսուչը բողոքում է իր գործընկերոջը.
– Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…

Տարեկան հաշվետվություն հանձնելիս… Տեսուչ.”Ձեր հաշվեկշռի ակտիվները չեն համապատասխանում պասիվներին”: Հաշվապահ. “Իսկ որտե՞ղ է գրված, որ նրանք պետք է համապատասխանեն”:


Աշխատողը 20000 դրամ պակաս աշխատավարձ է ստանում և դիմում է հաշվապահին.
– Դուք ինձ 20000 դրամ պակաս եք տվել:
– Ամեն ինչ ճիշտ է,- ասում է հաշվապահը,- անցած անգամ, երբ Ձեզ 20000 դրամ ավել էին տվել, ինչու՞ լռեցիք:
– Մեկ անգամ սխալվեցիք` դրա վրա կարելի է աչք փակել, բայց երկրորդ անգամ արդեն շատ կլինի…

* * *

Հաշվապահը լուծում է այնպիսի պրոբլեմներ, որոնք դուք չգիտեիք, որ ունեք, և այնպիսի ճանապարհներով, որոնք դուք չեք հասկանում:

Понравилась статья? Поделиться с друзьями: