Լնդերը կարող են այտուցվել մի շարք պատճառներով։ ԴԺվար չէ բուժել այտուցված լնդերը, միայն թե կարևոր է ցավ զգալուց անմիջապես հետո միջոցներ ձեռնարկել։
Ահա բնական միջոցներ, որոնք կօգնեն բուժել լնդերի տվյալ խնդիրը։
Աղաջուր
Աղաջրով ողողումը ամենապարզ հնարքներից մեկն է, որը կօգնի այտուցված ու գրգռված լնդերը բուժելու հարցում։ Քանի որ աղաջուրը ախտահանող հատկություն ունի, մի քանի անգամ դրանով ողողելով բերանը՝ կարող եք արագ արդյունքի հասնել։ 1 բաժակ ջրի մեջ լուծեք 1թ․գ․ ու ողողեք բերանը, միայն թե զգույշ եղեք, որ կուլ չտաք ջրից։
Կիտրոնով ջուր
Կիտրոնը կարող է նվազեցնել բերանի այտուցվածությունը, քանի որ բնական հակաբորբոքային միջոց է։ 1 կիտրոնի հյութն ավելացրեք 1 բաժակ ջրին ու ողողումներ արեք։ Այս դեպքում ևս կարևոր է հեղուկը կուլ չտալը։
Սոդա
Սոդան ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ բակտերիաները չեն կարող ողջ մնալ։ Սոդայից և ջրից մածուկ պատրաստեք, այնուհետև զգուշորեն շփեք լնդերը։
Սև թեյ
Սև թեյի փաթեթները կարող են նվազեցնել լնդերի այտուցվածությունը։ Սովորականի պես սև թեյ պատրաստեք, և խոնավ թեյի փաթեթը դրեք լնդերի այտուցված հատվածներում։
Թեյի ծառի յուղ
Մի քանի կաթիլ եթերայուղ խառնեք ատամի մածուկի հետ։ Հակաբորբոքային հատկությունների շնորհիվ այն կնվազեցնի այտուցվածությունն ու կմեղմացնի ցավը։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։