Կա երկու հիմնական պատճառ, թե ինչու շատերը ձմռան համար բանջարեղեն չեն սառեցնում: Ոմանք կարծում են, որ մթերքի սառելու դեպքում կկորեն դրա օգտակար հատկությունները, համն ու հոտը, վիտամինները, իսկ ոմանց սառցախցիկում ուղղակի տեղ չկա:
Կպատմենք դդմիկի սառեցման լավագույն եղանակների մասին:
Հավանաբար նկատել եք, որ ձմռանը խանութներում հնարավոր է գտնել սառեցված հատապտուղներ, լոբի, թարմ բանջարեղենի մեծ տեսականի, իսկ ահա դդմիկը միայն սեզոնային է: Այնպես որ եթե սիրում եք դդմիկ, անպայման սառեցրեք այն ձմեռվա ամիսներին վայելելու համար:
Խնդիրն այն է, որ հալվելուց հետո դդմիկը կորցնում է ձևը, ու լավագույն դեպքում դրանից հնարավոր է միայն խավիար պատրաստել: Իսկ ահա եթե դդմիկն ընդամենը մի քանի րոպե եփեք եռացող ջրի մեջ, ապա սառեցնելով՝ կկարողանաք պահպանել դրանց ձևն ու հյութեղությունը:
Ընտրեք բաց գույնի նոր դդմիկ: Ցուկինիից հրաժարվեք, ավելի լավ է նախընտրությունը տալ պատիսոններին: Դրանք ամենից լավն են պահպանվում:
Լվացեք դդմիկը, չորացրեք սրբիչով, հեռացրեք պոչիկները: Յուրաքանչյուր դդմիկ կտրատեք 1.5-2 սմ խորանարդիկների: Այդպես կխնայեք սառցախցիկի մեջ տեղը:
- Եռացրեք ջուրը, մեջը լցրեք դդմիկը: Ջուրը պիտի ամբողջությամբ ծածկի բանջարեղենը, իսկ որպեսզի կտորները հավասարաչափ եփվեն, պարտադիր խառնեք 3 րոպեի ընթացքում;
- դդմիկը լցրեք քամիչի մեջ ու թողեք, որ սառի: Այդ ընթացքում կծորի ավելորդ հեղուկը;
- դդմիկը բաշխեք տոպրակների կամ կոնտեյներների մեջ և ուղարկեք սառցախցիկը:
Պատրաստ է:
Այսպիսի դդմիկը հանգիստ կարող եք օգտագործել ապուր և ռագու պատրաստելիս՝ չվախենալով, որ բանջարեղենը կվերածվի շիլայի:
Այսպիսի օգտակար կիսաֆաբրիկատը կհեշտացնի ձեր առօրյա հոգսը, բացի այդ ավելի զանազան կդարձնի ընտանիքի սննդակարգը:
Կա երկու հիմնական պատճառ, թե ինչու շատերը ձմռան համար բանջարեղեն չեն սառեցնում: Ոմանք կարծում են, որ մթերքի սառելու դեպքում կկորեն դրա օգտակար հատկությունները, համն ու հոտը, վիտամինները, իսկ ոմանց սառցախցիկում ուղղակի տեղ չկա:
Կպատմենք դդմիկի սառեցման լավագույն եղանակների մասին:
Հավանաբար նկատել եք, որ ձմռանը խանութներում հնարավոր է գտնել սառեցված հատապտուղներ, լոբի, թարմ բանջարեղենի մեծ տեսականի, իսկ ահա դդմիկը միայն սեզոնային է: Այնպես որ եթե սիրում եք դդմիկ, անպայման սառեցրեք այն ձմեռվա ամիսներին վայելելու համար:
Խնդիրն այն է, որ հալվելուց հետո դդմիկը կորցնում է ձևը, ու լավագույն դեպքում դրանից հնարավոր է միայն խավիար պատրաստել: Իսկ ահա եթե դդմիկն ընդամենը մի քանի րոպե եփեք եռացող ջրի մեջ, ապա սառեցնելով՝ կկարողանաք պահպանել դրանց ձևն ու հյութեղությունը:
Ընտրեք բաց գույնի նոր դդմիկ: Ցուկինիից հրաժարվեք, ավելի լավ է նախընտրությունը տալ պատիսոններին: Դրանք ամենից լավն են պահպանվում:
Լվացեք դդմիկը, չորացրեք սրբիչով, հեռացրեք պոչիկները: Յուրաքանչյուր դդմիկ կտրատեք 1.5-2 սմ խորանարդիկների: Այդպես կխնայեք սառցախցիկի մեջ տեղը:
Եռացրեք ջուրը, մեջը լցրեք դդմիկը: Ջուրը պիտի ամբողջությամբ ծածկի բանջարեղենը, իսկ որպեսզի կտորները հավասարաչափ եփվեն, պարտադիր խառնեք 3 րոպեի ընթացքում;
դդմիկը լցրեք քամիչի մեջ ու թողեք, որ սառի: Այդ ընթացքում կծորի ավելորդ հեղուկը;
դդմիկը բաշխեք տոպրակների կամ կոնտեյներների մեջ և ուղարկեք սառցախցիկը: