Գինեկոլոգները հորդորում են՝ Ամբողջությամբ մի ազատվեք բիկինիի հատվածի մազերից. Ահա թե ինչու…

Գինեկոլոգները խորհուրդ չեն տալիս ամբողջովին ազատվել ինտիմ գոտու մազերից: Ինչու՝ ներկայացնում ենք ստորև։

1․ Պաշտպանություն միկրոբներից:


Ինտիմ մասի մազերը մաշկը պաշտպանում են տարբեր միկրոբներից: Կիպ ներքնազգեստը, կիպ հագուստը հաճախ բարենպաստ պայմաններ են ստեղծում դրանց արագ բազմացման համար բարձր խոնավության և անբավարար օդափոխության պատճառով:

2. Պաշտպանություն միկրովնասվածքներից:

Ինտիմ հատվածի մաշկը շատ նուրբ և զգայուն է, ինչը ևս մեկ պատճառ է, որ այն այդքան ենթակա է տարբեր դյուրագրգռությունների: Մազահեռացումը, հատկապես ածելիով, միշտ կապված է միկրոկտրվածքների ռիսկի հետ: Մազերն ամբողջովին չհեռացնելու դեպքում կլուծվի նաև ներաճած մազերի խնդիրը, ինչի պատճառով մեծանում է տեղային բորբոքման ռիսկը:

3. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ռիսկի նվազում:

Ըստ մասնագետների՝ սա բացատրվում է ավելի ինտենսիվ շփումով զուգընկերոջ հետ կապի ժամանակ, ինչը կարող է մաշկի միկրովնասվածքներ առաջացնել: Իհարկե, այդ հատվածում մազերի առկայությունը դրանցից պաշտպանության 100% երաշխիք չէ:

4. Մաքրության զգացում:

Մազերը կանխում են բակտերիաների հայտնվելը հեշտոցում: Սա նշանակում է, որ պահպանվում են նորմալ պայմաններ առողջ, տհաճ հոտեր չառաջացնող միկրոֆլորայի զարգացման համար:

5. Պաշտպանություն ցրտից:

Ինտիմ հատվածի մազերը կնոջ սեռական օրգանների լրացուցիչ պաշտպանություն են ցրտից:

Понравилась статья? Поделиться с друзьями: