Բժիշկները և գիտնականները պարզել են, թե որ տարիքում են սկսում ծերանալ մարդու տարբեր օրգանները…

Ներկայացնում ենք՝ ըստ մասնագետների՝ մոտավորապես որ տարիքում են սկսում ծերանալ մարդու տարբեր օրգանները:

Ուղեղ՝ 24 տարեկան

Մարդկանց մեծ մասի ուղեղի բջիջները ծնվելիս պարունակում են մոտ 100 մլրդ նեյրոն, 20 տարեկանից հետո այդ քանակը սկսում է կրճատվել: 40 տարեկանից հետո նեյրոնների թիվը կարող է օրական նվազել 10 000-ով:

Թոքեր՝ 35 տարեկան

Այդ տարիքում դրանց ծավալը սկսում է կրճատվել: Միջին վիճակագրական 30-ամյա տղամարդը կարող է ներշնչել 1 լ. թթվածին, 70-անց ժամանակ այդ թիվը կրկնակի կրճատվում է:

Սիրտ՝ 40 տարեկան

Տարիքի հետ սիրտն ավելի վատ է արյուն մղում արյունատար անոթների առաձգականության կորստի պատճառով: Սխալ սնվելու դեպքում մարդը կարող է զարկերակների խցանում ունենալ:


Ձայնալարեր՝ 65 տարեկան

Այդ տարիքում ձայնալարերի փափուկ հյուսվածքները սկսում են թուլանալ, ինչի հետևանքով՝ ձայնը կարող է փոխվել:

Լյարդ՝ 70 տարեկան

Այս օրգանը վերականգնվելու զարմանալի հատկություն ունի: Լյարդի վիճակը վատանում է 70 տարեկանից հետո:

Երիկամներ՝ 35 տարեկան

30-70 տարեկանում երիկամների աշխատանքը 50%-ով դանդաղում է:Յուրաքանչյուր մարդու օրգանիզմը յուրահատուկ է, օրգանները որ տարիքում կսկսեն ծերանալ՝ մեծապես մեզնից է կախված:

Ակտիվ կենսակերպը, բավականաչափ քունը և ճիշտ հավասարակշռված սննդակագը կարող են զգալիորեն հետաձգել ծերացումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: