Սա ուղղակի հիանալի միտք է…նախապատրաստեք հիմա և ձմռանը վիտամինների պակաս չեք ունենա:
Անհրաժեշտ է.
1կգ բուլղարական պղպեղ
1կգ լոլիկ
1կգ գազար
1կգ սոխ
կանաչի՝ մաղադանոս, սամիթ, սոխ
Պատրաստման եղանակ.
Գազարն անցկացնել խոշոր քերիչով: Լոլիկը, պղպեղը, սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել մանր կտրատած կանաչին:
Այս բանջարեղենային խառնուրդը հարմար է ապուրներ, բորշ պատրաստելու, նաև տապակած մսի հետ մատուցելու համար:
Բանջարեղենն անմիջապես կտրատելուց հետո լցնել տոպրակների մեջ և հանել օդը: Դրա համար կարելի է օգտագործել վակումային սարք կամ թեթև սեղմել, որ օդը դուրս գա:
Բարի ախորժակ: