Այս կենսուրախ երեխան մահանալուց առաջ բացեց աչքերը և ընդամենը 4 բառ ասաց. Անբուժելի հիվանդ երեխայի հուզիչ պատմությունը…

Ներկայացնում ենք Ռութի պատմությունը, ով չափազանց ուրախ էր, որ հղի է:

Նա տղա ունեցավ՝ Նոլանը:


Երբ տղան 2 տարեկան դարձավ, քթի հետ կապված խնդիրներ սկսվեցին:

Նա մշտապես գանգատվում էր խցանումից:

Վիճակը վատանում էր գիշերը, մինչև մի անգամ Նոլանը սկսեց խեղդվել:

Բժիշկները տղային սկզբում վարակից էին բուժում: Բայց անարդյունք:

2015 թ. Նոլանի նշագեղձերը հեռացրին:

Տղայի ադենոիդ հյուսվածքն ուսումնասիրելով՝ բժիշկներն իմացան, որ նա տառապում է ռաբդոմիոսարկոմայով՝ փափուկ հյուսվածքների քաղցկեղով:

Շտապ պետք էր քիմիաթերապիա սկսել: 2017 թ. փետրվարին պարզ դարձավ, որ տղան չի կարողանա հաղթահարել հիվանդությունը:
Ռութը մոտեցավ որդուն և ասաց, որ նրան այլևս պետք չէ պայքարել:

Տղան դա թեթևությամբ ընդունեց և ասաց, որ այդ ամբողջ ընթացքում հանուն մոր էր պայքարում:

Որդուն գրկելով՝ Ռութն ասաց, որ նա շուտով երկինք է գնալու և դրանից պետք չէ վախենալ:Ռութն ուզում էր որդուն տուն տանել, բայց նա որոշեց հիվանդանոցում մնալ:

Հաջորդ 36 ժամերին կինը որդուց չէր հեռանում:


Հետո նա տղային խնդրեց մի քիչ սպասել, որ լոգանք ընդունի:

Լոգարանից վերադառնալով՝ Ռութն իմացավ, որ որդին կոմայի մեջ է ընկել:Մայրը պառկեց որդու կողքին, նա այդ պահին բառացիորեն մի քանի վայրկյանով արթնացավ:

Մահից առաջ տղան հասցրեց ասել. «Ես սիրում եմ քեզ, մայրիկ»:

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: