Վահանաձև գեղձը անչափ կարևոր օրգան է, որի աշխատանքի խանգարումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Սակայն, այնուամենայնիվ, վահանաձև գեղձի հիվանդությունները շատ տարածված են: Ընդ որում՝ շատ դեպքերում մարդիկ անգամ գլխի չեն ընկնում նման խնդիրների մասին
Վիճակագրությունը ցույց է տվել, որ վահանագեղձի հետ կապված խնդիրները մոտ 10 անգամ հաճախ ախտորոշվում են կանանց մոտ: Այս խնդիրների ախտանշանները կարող են շատ խաբուսիկ լինել, ինչի պատճառով մարդիկ հաճախ պատշաճ ուշադրություն չեն դարձնում դրանց:
Սակայն մասնագետները հավաստում են, որ մի փոքր ավելի ուշադիր լինելու դեպքում կարելի է ժամանակին հայտնաբերել խնդիրն ու կանխել դրա հետագա զարգացումը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիմնական ախտանշանները, որոնք վկայում են վահանաձև գեղձի հիվանդությունների մասին:
Այս ախտանշաններից նույնիսկ որևէ մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել ներզատաբանին և ստուգել վահանագեղձի առողջությունը:
Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին են վկայում.
· հուսահատության զգացումը,
· նյարդայինությունն ու անհամբերությունը,
· ախորժակի և սննդի մեջ նախասիրությունների փոփոխությունը,
· լիբիդոյի վատացումը,
մաշկի չորությունը,
· անկանոն դաշտանային ցիկլը,
· վերջույթների ու մկանների ցավերը,
· զարկերակային ճնշման բարձրացումը,
մարմնի ջերմակարգավորման խանգարումը,
· ձայնի կոշտացումն ու կոկորդում արտասովոր զգացողությունը,
· քնի խանգարումները,
· մազերի որակի վատացումը,
· կենտրոնացման հետ կապված խնդիրները,
· արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը:
Բաղադրատոմս՝ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների բուժման ու կանխարգելման համար
Սակայն գոյություն ունի մի բնական արդյունավետ միջոց, որը հատկապես կարևոր է յոդի դեֆիցիտից տառապողների համար: Այս դեղամիջոցի ընդամենը մեկ չափաբաժինը կօգնի զգալիորեն բարելավել առողջական վիճակը:
Բաղադրությունը.
· 40 հատ դեռ չհասունացած հունական ընկույզ,
· 1 կգ բնական հում մեղր,
· մի քանի հատ ոչ մեծ տարրա:
Պատրաստման եղանակը.
Հունական ընկույզները հարկավոր է լվանալ և շատ լավ չորացնել: Այնուհետև դանակի օգնությամբ դրանց մակերեսին մի քանի ոչ մեծ կտրվածք անել կամ ասեղով ծակել: Ընկույզներն անհրաժեշտ է լցնել տարրայի մեջ, ավելացնել մեղրը և 40 օր պահել որևէ արևոտ վայրում: Տարրան պետք չէ փակել:
Օգտագործման եղանակը.
40 օր անց հեղուկը հարկավոր է քամել և պահել ապակյա շշի մեջ: Դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան, երկուական ճաշի գդալ:
Դիտեք նաև՝