Այս զարմանալի պատմությունը տեղի է ունեցել Չինաստանում:

Ցավոք, ընտանիքի հայրն այլևս կենդանի չէ, իսկ մայրը ուղղակի հավաքել է իրերն ու փախել տնից՝ միայնակ թողնելով երեք անչափահաս երեխաներին: 11-ամյա աղջիկը ստիպված է եղել ինքնուրույն հոգ տանել եղբայրների մասին, հող մշակել, որպեսզի կարողանա կերակրել ընտանիքին, բացի այդ չի մոռացել ուսման մասին:
Երկարաձիգ 6 ամիսներ երեխաները միայնակ են ապրել: Տեղի բնակիչները քիչ թե շատ օգնում էին նրանց, սակայն չէին կարող ամբողջ հոգսն իրենց վրա վերցնել:
Միայն կես տարի անց երեխաների հարազատ հորեղբայրը, որն ապրում էր գյուղից քիչ հեռու, իմացել էր ստեղծված իրավիճակի մասին:
Նա երեխաներին որդեգրելու ցանկություն էր հայտնել, սակայն ընտանիքի 11 տարեկան «առաջնորդը» մերժել էր նրան: Միայն ստացվել էր համաձայնության գալ, որ փոքրիկներն ապրեն հորեղբոր տանը, սակայն աղջիկը շարունակի զբաղվել տնային գործերով և հոգ տանել եղբայրների մասին, քանի որ նա արդեն այդպես էր սովորել:
Ընտանիքի պատմությունը դարձել է վիրուսային ու տարածվել ողջ աշխարհում: Մոլորակի տարբեր կետերից մարդիկ սկսել են գումար փոխանցել փոքրիկների համար, որպեսզի վերջիններս կարողանան ուսում ստանալ և դուրս գալ աղքատությունից:
Մնում է հուսալ, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի:
Այս զարմանալի պատմությունը տեղի է ունեցել Չինաստանում:
Ցավոք, ընտանիքի հայրն այլևս կենդանի չէ, իսկ մայրը ուղղակի հավաքել է իրերն ու փախել տնից՝ միայնակ թողնելով երեք անչափահաս երեխաներին: 11-ամյա աղջիկը ստիպված է եղել ինքնուրույն հոգ տանել եղբայրների մասին, հող մշակել, որպեսզի կարողանա կերակրել ընտանիքին, բացի այդ չի մոռացել ուսման մասին:
Երկարաձիգ 6 ամիսներ երեխաները միայնակ են ապրել: Տեղի բնակիչները քիչ թե շատ օգնում էին նրանց, սակայն չէին կարող ամբողջ հոգսն իրենց վրա վերցնել:
Միայն կես տարի անց երեխաների հարազատ հորեղբայրը, որն ապրում էր գյուղից քիչ հեռու, իմացել էր ստեղծված իրավիճակի մասին:
Նա երեխաներին որդեգրելու ցանկություն էր հայտնել, սակայն ընտանիքի 11 տարեկան «առաջնորդը» մերժել էր նրան: Միայն ստացվել էր համաձայնության գալ, որ փոքրիկներն ապրեն հորեղբոր տանը, սակայն աղջիկը շարունակի զբաղվել տնային գործերով և հոգ տանել եղբայրների մասին, քանի որ նա արդեն այդպես էր սովորել:
Ընտանիքի պատմությունը դարձել է վիրուսային ու տարածվել ողջ աշխարհում: Մոլորակի տարբեր կետերից մարդիկ սկսել են գումար փոխանցել փոքրիկների համար, որպեսզի վերջիններս կարողանան ուսում ստանալ և դուրս գալ աղքատությունից:Մնում է հուսալ, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի:
Դիտեք նաև՝