Ամռան գալուն պես ավելի արդիական է դառնում նուրբ ու զովացնող աղանդեր պատրաստելու հարցը: Առաջարկում ենք տնական պաղպաղակի հիանալի բաղադրատոմս:
Մեր կողմից առաջարկվող տարբերակը ելակով է, սակայն այն կարող եք փոխարինել ցանկացած այլ հատապտղով կամ մրգով:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ելակ՝ 100գ
- հարած սերուցք՝ 400գ
- խտացրած կաթ՝ 150գ
- թխվածքաբլիթ՝ 4 հատ
Պատրաստման եղանակ.
Ամբողջ ելակը կտրատել բարակ շերտերի:
Տապակը կամ ֆորման ծածկել սննդային թաղանթով: Ելակ դասավորել տապակի մեջ՝ տակի և կողքերի հատվածներում:
Մնացած ելակը փոքր բլենդերի օգնությամբ պյուրեի վերածել:
Սառած բարձր յուղայնությամբ սերուցքը հարել այնքան, որ խիտ ու կայուն զանգված ստացվի:
Ավելացնել խտացրած կաթը, նորից հարել՝ մինչ լիարժեք համասեռ դառնալը:
Սերուցքային զանգվածի մի մասը խառնել հարած ելակի հետ:
Երկու զանգվածներն էլ տեղափոխել ելակով ֆորմայի մեջ՝ շերտերոով կամ մի քանի գդալ սպիտակ, մի քանի գդալ վարդագույն զանգված լցնելով:
Ծածկել թխվածքաբլիթներով, փակել տոպրակով և ուղարկել սառցախցիկը՝ 4-6 ժամով:
Հանել պատրաստի պաղպաղակը, կտրատել և մատուցել այս թեթև, թարմ, բնական աղանդերը:
Բարի ախորժակ: