Հենց սկսվում է ամառը, ամեն շաբաթ պատրաստում եմ բանջարեղենով և մսով այս տաք ուտեստը

Առաջարկում ենք պատրաստել բանջարեղենով և մսով տաք ուտեստ, որը Աջաբ-Սանդալի փոփոխված տարբերակն է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Միս — 400 գր․
  • Կարտոֆիլ — 500 գր․
  • Սմբուկ — 2 հատ
  • Դդմիկ — 2 հատ
  • Սոխ — 2 հատ
  • Պղպեղներ թարմ և գունավոր
  • Լոլիկ — 400 գր․
  • Խառը կանաչի — 1 կապ
  • Կարագ

Պատրաստման եղանակը.

  • Բանջարեղենային ճաշ ԱջապՍանդալը յուրաքանչյուր տանտիկին պատրաստում է իր տարբերակով, սա էլ մեր առաջարկած տարբերակն է, որը կարծում ենք կդառնա նաև ձեր նախընտրած տարբերակը,
  • Դրա համար սկսում ենք շրջանակաձև կտրատել և նախապատրաստել բանջարեղենները,
  • Նախ կարտոֆիլը, հետո սմբուկը՝  բոլոր բանջարեղենները ցանկալի է կտրատել նույն հաստությամբ, որպեսզի միաժամանկ եփվեն,

  • Դմմիկը,
  • Սոխը,
  • Ապա քացր պղպեղները կանաչ և կարմիր գույնի, եթե կծու ուտեստներ շատ եք սիրում և փոքրիկներ չունեք տանը, ապա նաև կծու ծիծակ կարող եք կտրատել,
  • Լոլիկը, ես պատրաստելիս այս ուտեստի մեջ տոմատի մածուկ չեմ ավելացնում,
  • Այժմ հավաքենք բոլոր բաղադրիչները, կաթսայի հատակին սոխն ենք շարում ապալոլիկի մի մասը, հետո կարտոֆիլը,
  • Նախապես խաշած տավարի միսը կտրատում ենք խորանարդիկներով և լցնում կարտոֆիլի վրա,

Ամառային բանջարեղենային ճաշ

  • Շարում ենք դդմիկը,
  • ինչպես նկատեցիք, տակի շերտերը ավելի ուշ եփվող բանջարեղեններն են,
  • Դդմիկին հաջորդում են սմբուկն ու պղպեղները,
  • Վրայի շերտը մնացած լոլիկներով ենք ծածկում,
  • Տավարի մսի արգանակը, որը շատ սննդարար է լցնում ենք ուտեստի վրա, փակում կափարիչը և դնում գազօջախին,
  • Մոտ 20 րոպե պետք է եփվի,
  • Այդ ընթացքում նախապատրաստենք կանաչիները,
  • Առատորեն վերցնում ենք մի կապ խառը թարմ օգտակար կանաչիներ՝ ռեհան, մաղադանոս, համեմ, սամիթ, նաև չորացված կանաչիներով էլ կարող եք համալրել այս փունջը, այն պետք է ավելացնենք ամենավերջում,
  • Լցնելուց հետո փակում ենք կափարիչը և 1 րոպեից անջատում գազօջախը։
  • Մատուցելուց առաջ ուտեստին կարող եք կարագ ավելացնել, ես բավարվում եմ մսաջրի յուղային մասով։
Понравилась статья? Поделиться с друзьями: