Խմորիչի ճիշտ օգտագործման կանոնները. պահպանեք այս հուշաթերթիկը,

Շատերի համար խմորի հետ գործ ունենալը շատ բարդ է, քանի որ դժվար է կանխատեսելը, արդյոք այն կբարձրանա թխվելու ընթացքում թե ոչ: Լավ կեփվի միջուկը թե ոչ: Սակայն նրանք, ովքեր հաճախ են պատրաստում խմեր, հստակ գիտեն բոլոր հարցերի պատասխանները: Կարևոր է ճիշտ քանակությամբ խմորիչ լցնել:

Քիչ է ուղղակի ջրի կամ կաթի հետ խառնելը, պետք է հետևել որոշակի կանոնների։

Հացթուխության մասնագետ դառնալու համար հիշեք 3 ոսկե կանոնները։ Խորհուրդ ենք տալիս պահպանել այս հուշաթերթիկը, որպեսզի միշտ հիշեք շեֆ-խոհարարի նշած՝ ալյուրի և խմորիչի քանակի հարաբերկցությունը․

  • 1կգ ալյուրին օգտագոևծվում է 30-50 գ թարմ խմորիչ;
  • ընդ որում 30 գ թարմ խմորիչը՝ ընդամենը 10 գ չոր է;
  • 1գ թարմ խմորիչին անհրաժեշտ է 5մլ հեղուկ, համապատասխանաբար՝ 30 գ խմորիչին անհրաժեշտ է առնվազն 150 մլ ջուր կամ կաթ։

Ինչ ընտրել՝ կաթ թե ջուր

Խմորիչի համար սա կարևոր չէ, հեղուկի տեսակն ազդում է միայն խմորի համի վրա։ Այն լավ կբարձրանա ինչպես ջրով, այդպես էլ կաթով։ Միայն թե հիշեք, որ հեղուկի ջերմաստիճանը չպիտի գերազանցի +35-ը, այլապես խմորիչը չի ակտիվանա։

Շաքարավազ

Կա տարածված կարծիք, որ առանց շաքարավազի խմորիչը չի ակտիվանա։ Սակայն դա այնքան էլ ճիշտ չէ։ Սկզբում խմորիչը պիտի արթնանա, այլապես բավականաչափ թթվածին չի արտադրի։ Ավելացրեք շաքարավազը ալյուր լցնելուց առաջ։

Որտեղ թողնել խմորը

Ուշադիր եղեք, որ խմորը մնա տաք տեղում՝ առանց միջանցիկ քամու։ Սակայն մի դրեք շատ բարձր ջերմաստիճանով վայրում․ օրինակ, մարտկոցի վրա դնելու փոխարեն՝ դրեք կողքին։

Իսկ դուք խմորիչով խմոր պատրաստելու ի՞նչ գաղտնիքներ գիտեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: