Մի կին ավոտբուսի մեջ պահանջեց իր երեխային տեղ զիջել․․․ Նա դիմեց նստած տղային․․․

Առավոտյան նստել եմ ավտոբուս։ Լիքն է, տեղեր չկան։Նկատում եմ, որ կին է բարձրանում՝ մոտ 12-13 տարեկան մի տղայի հետ։ Նրանք կանգնում են մի երիտասարդ տղայի դիմաց։ Երիտասարդը հանգիստ նստած էր, ավելի կոնկրետ՝ քնած։

Այնուհետև հետևյալ երկխոսությունն է սկսվում, երբ տղայի մայրը ձեռքով հրում է նստած տղային։

Խնդրում եմ, երեխային տեղ զիջեք, չի կարող երկար կանգնել։

Երիտասարդը մի կերպ բացում է այտուցված աչքերը ու փորձում հասկանալ, թե իրենից ինչ են ուզում։ Նա դիմում է տղային․

-Դու երկու տեղ աշխատու՞մ ես։

Չէէ․․․ -զարմացած պատասխանում է տղան։

Դու սովորու՞մ ես 8.30 մինչ 17.30։

Չէ, մինչև ժամը 1-ն են դասերս։

Դու օրական 4 ժա՞մ ես քնում։

Даже и не подумаю уступать. Рассказываю почему я отказался уступать место мамочке с ребенком

Տղան էլի բացասական պատասխան է տալիս։

Դե որ այդպես է, կանգնիր, ինձ էլ հանգիստ թող, պիտի քնեմ։

Ուղևորները ակամա ժպտացին, իսկ մայրը քթի տակ ինչ-որ բան մրթմրթաց։

Понравилась статья? Поделиться с друзьями: