Շունը կանգնել էր ճանապարհի եզրին ու բարձր հաչում էր․․․ Միայն վարորդներից մեկը որոշեց իջնել ու պարզել, թե ինչ է եղել

Եթե չլիներ հավատարիմ ընկերը՝ շունը, նա չէր փրկվի․․․

Մեր ժամանակներում մարդիկ սովոր են դատել ուրիշներին՝ միայն արտաքին տեսքին նայելով։ Եթե գետնին գեղեցիկ ու մաքուր հագուստով մարդ լինի, բոլորը կմոտենան, կփորձեն օգնել։ Իսկ ահա ոչ կոկիկ ու հին հագնված մարդկանց շրջանցում են․․․

Այս պատմությունը տեղի է ունեցել մայրուղիներից մեկի մոտ։

Մեքենաների շարժմանը հակառակ մի շուն էր վազում, բարձր հաչում ու փորձում ուշադրություն դրավել։ Վարորդները ուղղակի չէին հասկանում, թե ինչումն է բանը ու շրջանցում էին կենդանուն՝ բարկանալով, որ վերջինս խանգարում է։ Վերջապես մի ոչ անտարբեր վարորդ որոշեց արգելակել ու իմանալ, թե ինչ է եղել։

Տղամարդը ստիպված եղավ շան հետևից վազել մի քանի հարյուր մետր։ Շուտով ամեն ինչ պարզվեց․․․

Ճանապարհի եզրին մի տղամարդ էր պառկած, տեսքից մոտ 60 տարեկան։ Նա աղքատիկ հագնված էր, ու դա էր պատճառը, որ շատերը կարծում էին, թե մարդն ուղղակի հարբեցող է։ Բայց տեղ հասած վարորդը որոշեց օգնել նրան ու շտապ օգնություն կանչեց։ Բժիշկները խեղճի մոտ սրտի կաթված ախտորոշեցին։

Երբ շտապ օգնության աշխատակիցները հիվանդին տեղափոխում էին մեքենայի մեջ, շունը նույնպես բարձրացավ, ու ոչ ոք չհամարձակվեց վռնդել նրան։

Հիվանդանոցում ուշքի գալով՝ տղամարդը պատմեց, որ Չիկիտան իր հավատարիմ ընկերն է։ Նրանք միասին զբոսնում էին, երբ ինքը իրեն հանկարծ վատ է զգացել ու կորցրել գիտակցությունը։ Այսինքն նրան այդպես էլ չէր հաջողվի փրկել, եթե չլիներ շունը․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: