Կարտոֆիլով հրաշք ուտեստ՝ թավայի մեջ պատրաստվող․ Համեղ, պարզ, արագ և մատչելի, պատրաստեք, հաստատ չեք փոշմանի

Կարտոֆիլ գրեթե բոլորն են սիրում։ Դրանից պատրաստվող ուտեստների քանակն անսահմանափակ է։ Այսօր ևս կառաջարկենք շատ հետաքրքիր ուտեստ, որի հիմնական բաղադրիչը կարտոֆիլն է։ Լցնում եք թավայի մեջ, իսկ արդյունքում ստանում եք առանձնահատուկ ուտեստ։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ սունկ՝ 250-300գ, սոխ՝ 1 հատ, աղ, պղպեղ, սխտորի փոշի, պանիր՝ 100գ, կարտոֆիլ՝ 500-600գ, ձու՝ 4 հատ, կանաչի՝ կանաչ սոխ և սամիթ.

Պատրաստման եղանակ․ Սկզբում պատրաստել միջուկը, այն կարող է տարբերվել մեր առաջարկած բաղադրիչներին։ Սնկի փոխարեն կարող է լինել երշիկ, խոզապուխտ, լոլիկ, եփած միս, նրբերշիկ․․․Տապակել սունկն ու սոխը, խառնել, քերել պանիրը, և վերջ, միջուկը պատրաստ է։ Մաքրած կարտոֆիլն անցկացնել խոշոր քերիչով։ Ավելացնել ձուն, աղը, պղպեղը, չորացրած սխտորը և մանրացրած կանաչի։ Լավ խառնել։

Տաքացնել ձեթով թավան, լցնել կարտոֆիլի մի կեսը՝ բաշխելով այն թավայի ողջ մակերեսին։ Կարտոֆիլի շերտի վրա լցնել նախապատրաստած միջուկը և պանիրը։ Լցնել կարտոֆիլի մյուս մասը։ Ծածկել թավայի կափարիչը և եփել միջին կրակի վրա՝ 10-15 րոպե։Դրանից հետո զգուշորեն շուռ տալ, կարող եք անել դա ափսեի օգնությամբ։ Եփել ևս 10 րոպե։ Պատրաստի ուտեստը դնել մատուցվող ափսեի մեջ և կտրատել։

Понравилась статья? Поделиться с друзьями: