Ամուսնուն վերադարձնելու համար, կինը ՛՛թուղթ ու գիր՛՛ է արել ասեղներ խրելով երեխայի մարմնի մեջ…

Պարզվել է Տաջիկստանում հիվանդանոց տեղափոխված երեխայի մարմնի մեջ ասեղների հայտնվելու պատճառը՝ գրում է life.ru-ն:

Հանցագործը երեխայի մայրն է, ով հավանաբար ծիսական արարողություն է կատարել՝ 30-ամյա ամուսնուն Ռուսաստանից վերադարձնելու համար ասեղներ խրելով իր 9 ամսական երեխայի մարմնի մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տաջիկստանում մայրաքաղաքի բժշկական կենտրոնի բժիշկները 9 ամսական երեխայի մարմնում 10 ասեղ են հայտնաբերել։

Բժիշկներին դիմել էր երեխայի մայրը, երբ որդու կաթնատամից ասեղ էր հանել։
Ռենտգենի միջոցով պարզ էր դարձել, որ ասեղներ կան երեխայի գանգի հատվածում, քթի ստորին հատվածում, պարանոցում և կրծքավանդակում։

Բժիշկներին հաջողվել է ընդամենը 6 ասեղ դուրս բերել, ևս 4-ը մաշկի տակ են։

Понравилась статья? Поделиться с друзьями: