Սոդան ունիվերսալ բաղադրիչ է, որը կարող եք կիրառել զանազան նպատակներով։ Առավել տարածված կիրառման եղանակը՝ թխվածքին ավելացնելն է, սակայն այն կարող եք օգտագործել մաքրություն անելու, նաև գեղեցկության պրոցեդուրաներ կատարելու նպատակով։ Պարզվում է, որ սոդան հիանալի միջոց է նաև նիհարելու համար։ Ահա թե ինչ է պետք անել։
Հնարք 1
- ջուր՝ ½ բաժակ
- սոդա՝ 1 թ․գ․
- կիտրոն՝ 1 հատ
Սոդան ավելացնել ջրին ու խառնել՝ մինչ լիարժեք լուծվելը։ Մեջը ճզմել կիտրոնը ու նորից խառնել։ Խմել խառնուրդը առավոտյան դատարկ ստամոքսին՝ նախաճաշից 20 րոպե առաջ։
Խմել ամեն օր՝ լավ արդյունքի հասնելու համար։
Հնարք 2
- ½ թ․գ․ սոդա
- 2 ճ․գ․ խնձորի քացախ
- 1 բաժակ ջուր
Սոդան լցնել 1 բաժակ ջրի մեջ ու լավ խառնել, այնուհետև ավելացնել խնձորի քացախն ու խմել խառնուրդը դատարկ ստամոքսին։ Կրկնել պրոցեսն ամեն օր, և շատ շուտով կտեսնեք զգալի արդյունքը։