Աղացած մսով միջուկով դդմիկից ռուլետները՝ պատրաստված ջեռոցում, դարձել են մեր ընտանիքի սիրելի ուտեստը։ Սա շատ արագ է, համեղ ու պարզ։ Հիանալի սննդարար, բայց թեթև ընթրիք։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- դդմիկ՝ 3-4 հատ
- գազար, սոխ՝ յուր․ 1 հատ
- աղացած միս՝ 500 գ
- բրինձ՝ 0.5 բաժակ
- աղ, պղպեղ, համեմունքներ
- թթվսեր, կետչուպ՝ յուր․ 150գ
- ջուր՝ 150մլ
Պատրաստման եղանակ․
Ընտրել խոշոր դդմիկներ, որ շերտերը ստացվեն երկար ու լայն։
Բանջարեղենի մաքրիչի օգնությամբ դդմիկը կտրատել հավասար շերտերի։
Ընտրեք ցանկացած տեսակի միս։ Այն խառնել հում բրինձի, տապակած բանջարեղենի՝ գազարի և սոխի, աղի, պղպեղի ու տարբեր համեմունքների հետ։ Խճողակը լավ խառնել։
Դդմիկի յուրաքանչյուր շերտի վրա միջուկ դնել և գլանակի պես փաթաթել, դասավորել ջեռոցի տապակի մեջ։
Սոուսի համար խառնել կետչուպը, թթվասերը, ջուրը, ցանկության դեպքում՝ մանրացրած կանաչի։ Լցնել դդմիկի վրա։
Եփել նախապես տաքացրած ջեռոցում՝ մոտ 1 ժամ, 190 ջերմաստիճանի ներքո։