Ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Վիրավորներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, որից հետո վիրավորներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ ավտոբուսից առաջացել էր դիզվառելիքի արտահոսք։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն գումարտակում նյութեր են նածապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում՝ որպես 46 երթուղի։

Понравилась статья? Поделиться с друзьями: