Ամառային զորակոչի օրերը մեկնարկվում է

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ պաշտպանության նախարարության նախագծին, ըստ որի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ և զորացրում է հայտարարվելու:


Նախագծում ասվում է, որ հայտարարվում է 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

«2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին»,- ասվում է նախագծում:

Понравилась статья? Поделиться с друзьями: