Գլանակաձև այս թխվածքաբլիթները անթերի քաղցրավենիք են թեյի կամ սուրճի հետ ճաշակելու համար։ Աղանդերը դուր է գալիս ինչպես մեծերին, այդպես էլ երեխաներին։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ձու՝ 1 հատ
- շաքարավազ՝ 50 գ
- վանիլին, աղ՝ 1 պտղունձ
- կեֆիր, թթվասեր, բնական յոգուրտ կամ մածուն՝ 150 գ
- կարագ՝ 100 գ
- փխրեցուցիչ՝ 1թ․գ․
- ալյուր՝ 300 գ
- ցանկացած միջուկ՝ կաթնաշոռ, շոկոլադե մածուկ, եփած խտացրած կաթ
Պատրաստման եղանակ․
Ձուն հարել թթվասերի, աղի, վանիլինի, շաքարավազի հետ, ավելացնել փափկած կարագ։ Խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։
Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ, ավելացնել ընդհանուր զանգվածին և փափուկ խմոր հունցել։
Ծածկել և թողնել 20 րոպե։
Խմորը բաժանել փոքր կտորների, գնդիկի ձև տալ։
Յուրքանչյուրը գրտնակել, մի եզրին միջուկ դնել, մյուս կեսի վրա նախշով դանակով կտրվածքներ անել։ Փաթաթել գլանակի պես։
Տապակը ծածկել յուղաթղթով, դասավորել թխվածքաբլիթները։
Հարել դեղնուցն ու քսել թխվածքաբլիթներին։
Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 20 րոպե։