Ուկրաինան «թաքնված սակարկության» առարկա է դարձել

Ռուսաստանն ունի իր պահանջները և՛ Ուկրաինային, և՛ արևմտյան երկրներին, և նրանք բոլորը ստիպված կլինեն կատարել դրանք։ Այլապես հատուկ գործողությունը կշարունակվի մինչև նախանշված բոլոր նպատակների իրականացվեն։ Եվ ինչի՞ մասին պետք է բանակցի Ռուսաստանը, եթե դրա պահանջները դեռ լսելի չեն։
Վիկտորյա Նիկիֆորովա
Որքան երկար է ընթանում հատուկ գործողությունը Ուկրաինայում, այնքան դժվար է արևմտյան գործընկերների համար պահպանել իրենց շարքերի միասնությունը։ Թվում է, թե ի սկզբանե հույսը դրել էին տնտեսական բլիցկրիգի վրա։ Մենք դադարում ենք ռուսներին «Լուի Վիտոն» պայուսակներ, լեգո ու բուրգերներ վաճառել, իսկ նրանք ցնցված, լացով ու ողբալով դուրս են գալիս փողոցներ և այդ առիթով հեղափոխություն են կազմակերպում։
Բլիցկրիգի հույսը, ինչպես տեսնում ենք, չարդարացավ։ Եվ ահա արևմտյան գործընկերների շարքերում տատանումներ սկսվեցին։


Սկսել է, որքան էլ տարօրինակ է, ԱՄՆ նախագահ Բայդենը։ Անցյալ շաբաթ նա New York Times-ում հրապարակել էր «Ինչ է անելու Ամերիկան Ուկրաինայում և ինչ չի անելու» խորագրով սյունակը: Դրանում նա պարզաբանում է՝ ինչու է Ուկրաինային տոննաներով զենք մատակարարում։ Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ուղղաթիռներ և ծանր անօդաչու թռչող սարքեր, սթինգերներ և ջավելիններ. այս ամենը, ըստ պարոն Բայդենի, մատակարարվում է բացառապես խաղաղ նպատակներով: Միայն նրա համար, որ «Ուկրաինային առավելագույն շահեկան դիրք ապահովի Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ»։
Հետաքրքիր է, որ Բայդենը, որը դեռ մարտին նախագահ Պուտինի մասին ասում էր, որ «այդ մարդը պետք է հեռանա», նկատելիորեն մեղմել է տոնը։
«Թեև ես համաձայն չեմ պարոն Պուտինի հետ ու նրա գործողությունները վրդովեցուցիչ եմ համարում, Միացյալ Նահանգները չի փորձի արագացնել նրա տապալումը», — հայտնել է նա իր հոդվածում:
ԱՄՆ-ի իմաստուն քաղաքագետները, որոնք մասնագիտացել են բայդենիզմների ապակոդավորման մեջ, արդեն պարզաբանում են հանրությանը, որ ԱՄՆ-ի նախագահն այդ կերպ «ազդանշան է ուղարկում» Մոսկվային, նշելով, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով «գաղտնի սակարկություն» վարել։
Բայդենից հետո Մոսկվայի ուղղությամբ բարության ճառագայթներ սկսեց ակտիվորեն ուղարկել նաև Ֆրանսիայի նախագահը։
«Չի կարելի նվաստացնել Ռուսաստանին, որպեսզի երբ մարտական գործողությունները դադարեն, մենք կարողանայինք դիվանագիտության օգնությամբ ելք գտնել», — հարցազրույցում ասել է Էմանուել Մակրոնը:
Ահա բոլորովին թարմ նորություն։ Պետդեպարտամենտի և Պենտագոնի քաղաքական խորհրդատու Էդվարդ Լյուտվակն ասել է, որ ուկրաինական ճգնաժամից միակ ելքը պետք է դառնա Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետություններում անցկացված հանրաքվեն: «Ռուսաստանին հաղթելը ֆանտաստիկայի ժանրից է»,-խոստովանել է փորձագետը, նշելով, որ ռուսաստանցիները պարզապես չեն զգացել տխրահռչակ պատժամիջոցների ազդեցությունը:
Զարմանալի է, որ Լիտվակն այդ խռովարար մտքերն արտահայտել է ոչ թե իր փոքր բլոգում, այլ գերմանական Die Welt պաշտոնական թերթին տված հարցազրույցում։ Եվ դա հրապարակվել է։ Բայց որտեղի՞ց են հայտնվել բանակցությունների համառ կոչերն ու հաշտեցման ակնարկները։

Понравилась статья? Поделиться с друзьями: