Ո՞ր վիտամինի պակասն ունի Ձեր օրգանիզմը. իմացեք այստեղ…

Դուք չոր մաշկ ունե՞ք. Մազերը թափվու՞մ են, ահա թե որ վիտամինի պակասը ունեք դուք

Չորացած և ճաքած շրթունքներ

Բուսակերների մոտ շրթունքների ճաքերը տարածված են իրենց սննդակարգի պատճառով: Դա պայմանավորված է երկաթի, ցինկի և վիտամին B-ի պակասով: Այս խնդիրը լուծելու համար հարկավոր է ավելի շատ ուտել հատիկ ընդեղեն, գետնանուշ, ոսպ, թռչնամիս, ձու, թունա ձուկ, սաղմոն: Վիտամին C -ն անհրաժեշտ է երկաթի կլանումը բարելավելու համար և օգնելու մարմնին պայքարել վարակների դեմ, ինչը նշանակում է ավելի շատ կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկոլի և կարմիր պղպեղ ուտել:

Կարմիր ցաներ և մազաթափություն

Սրանք վիտամին B7 անբավարարության ախտանիշներեն: Խնդիրները լուծելու համար անհրաժեշտէ ուտել խաշած ձու, սաղմոն, ավոկադո, ընկույզ, սոյա, սունկ, ազնվամորի և բանան


Դեմքի, ձեռքի, մեջքի և ազդրերի վրա կարմիր և սպիտակ պզուկանման բծեր

Ճարպաթթուների և A և E վիտամինների պակասը ցույց է տալիս այս տեսակի ախտանիշները:

Հետեւաբար, դուք պետք է խուսափեք հագեցած ճարպերից և տրանս ճարպերից՝ մարգարինից, և պետք է սաղմոն, սարդին, ընկույզ և նուշ ուտեք: Կերեք ավելի շատ բանջարեղեն, ինչպիսիք են գազարը, կարմիր պղպեղը և քաղցր կարտոֆիլը

Ձեռքերում և ոտքերում թմրություն և քորի առաջացում

B6, B9 և B12 վիտամինների անբավարարությունը անմիջականորեն կապված է ծայրամասային նյարդերի և թմրության և մրմռացող սենսացիաների, ինչպես նաև այնպիսի ախտանիշների հետ, ինչպիսիք են դեպրեսիան, անեմիան և հոգնածությունը: Այս խնդիրները լուծելու համար հարկավոր է ավելի շատ սպանախ, ծնեբեկ, խեցգետին, ձու և հավ ուտել:

Понравилась статья? Поделиться с друзьями: