50 մարդ է հոսպիտալացվել Երևանում գրանցված բախումների հետևանքով, նրանցից մեկի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է: Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել», — նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։

«Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։ Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ», — նշվում է ոստիկանության նախարարության հաղորդագրության մեջ:

 

Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Այսօր ավելի վաղ Դիմադրություն շարժման երթի ժամանակ տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև: Իրավապահները կիրառել էին մահակներ և լուսաձայնային նռնակներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: