Դաժան դեպք Իջևանում. 17-ամյա աղջկան իրենց տան տանիքում կախված են գտել

Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Տավուշի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցվել. կախված վիճակում հայտնաբերել են 17-ամյա աղջկա դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ հունիսի 3-ին` ժամը 19:50-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը։


Տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում, նրանք հայտնաբերել են նույն տան բնակիչ, 17-ամյա Ն.Հ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների` վերջինս ինքնասպանություն է գործել:
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:


Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Կայքի տեղեկություններով` Ն.Հ.-ն սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում:

Понравилась статья? Поделиться с друзьями: