Երևանյան լճի աջակողմյան հատվածում կկառուցվի հանգստյան գոտի (ֆոտո)

Երևանյան լճի աջակողմյան հատվածում կկառուցվի հանգստյան գոտի (ֆոտո)

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանի անդամ Աշոտ Սարգսյանը

«Այսպիսի տեսք կունենա Երևանյան Լճի աջակողմյան հատվածում կառուցվող հանգստյան գոտին»:

Նշենք, որ Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով կհատկացվի 190 մլն դրամ, ինչպես նաև կմաքրվի հարակից տարածքը։


Արդեն իսկ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները:


Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: