Այո, համբերություն է պետք, բայց դա սկանդալից շատ ավելի լավ է: Ստեղծում ենք երեխայի հետ վստահելի ու հարգալից հարաբերություններ, քանի որ երեխան՝ ծնողի հայելին է: Եթե նա իրեն մշտապես վատ է պահում, ուրեմն մի բան այն չեք անում:
Սկզբում մոռացեք հրամայական տոնի մասին, անցեք նուրբ, սիրալիր, հարգալից տոնի, եթե շատ բարկացած եք, պահեք չեզոքը, բայց երբեք ձայն մի բարձրացրեք:
Ահա մի քանի արտահայտություն, որոնք անհապաղ պետք է վերացնել բառապաշարից:
«Ինչի՞ մասին պիտի հիշես»
Մի ասեք երեխային «Զգույշ եղիր»: Ավելի լավ է համոզվել, որ նա հիշում է, թե որտեղ չի կարելի վազել կամ բարձրանալ: Երեխաները հասկանում են միայն հստակ ասված նախադասությունները, նրանք գրեթե չեն վերլուծում ձեր ասածը: Որքան հնարավոր է, պարզ խոսեք:
«Խնդրում եմ, հանգիստ խոսիր»
«Հերիք է բղավես» կամ «Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել» արտահայտությունները հաճախ են օգտագործվում ծնողների կողմից: Վստահ եղեք, որքան ցածր ձայնով խոսեք երեխաների հետ, այդքան ավելի ուշադիր կլսեն նրանք ձեզ ու կփորձեն հենց ձեր պես պատասխանել:
«Կանես ինքնուրույն թե՞ իմ օգնության կարիքն ունես»
Համաձայնեք, սա ավելի լավ է հնչում, քան թե «Արդեն երրորդ անգամն եմ կրկնում,, հագիր բլուզդ»: Երեխաները սիրում են ունենալ լիազորություններ, բացի այդ ուղեղի համար օգտակար է ընտրության հնարավորություն ունենալը:
«Քեզ այս սխալը արդյո՞ք սովորեցրեց մի նոր բան»
«Խայտառակություն, ավելի վատ չէիր կարող անել» նմանատիպ արտահայտություն շատ ծնողներ են իրենց թույլ տալիս: Կարևոր է երեխային ցույց տալ գործած սխալն ու հետևանքները, բայց շատ ավելի կարևոր է անել դա գրագետ կերպով՝ առանց երեխային հոգեկան աշխարհը վնասելու:
«Այսօր մենք պիտի արագ քայլենք»՝ «Ոտքերդ մի կերպ ես շարժում, կուշանանք»-ի փոխարեն
«Հիմա գնանք թե 5 րոպե էլ սպասեմ»՝ «Վեր կաց, առաջ ընկիր»-ի փոխարեն
«Արի այս խաղալիքն ավելացնենք ծննդյանդ օրվա ցանկալի նվերների ցանկում»՝ «Ես քեզ ասել եմ, ոչ մի խաղալիք»-ի փոխարեն
«Խնդրում եմ, հանգստացիր, շունչ քաշիր ու ասա՝ ինչ է պատահել»՝ «Հերիք է նվնվաս»-ի փոխարեն
«Հասկանում եմ տխրությանդ պատճառը, բնական է, որ այս դեպքում արտասվում ես»՝ «Դու տղա ես, չի կարելի լացել» կամ «Արդեն հոգնել եմ լացիդ ձայնից»
Եվ ամենակարևորը՝ ոսկե կանոնը, որ պիտի հիշի ցանկացած ծնող.
«Ես քեզ սիրում եմ անկախ ամեն ինչից»՝ «Գնա հեռու, քո արածների պատճառով էլ քեզ չեմ սիրում», «Մի համբուրիր ինձ այն բանից հետո, ինչ արել ես»-ի փոխարեն: