Հավանաբար, հարուստ մարդկանց այս կանոնները կօգնեն ձեզ ավելի հեշտ կողմնորոշվել ֆինանսների ոլորտում։
Ժամանակակից իրականությունն այնսպիսինն է, որ մարդկանց մեծամասնությունը վարկեր է վերցնում։ Դա տեղի է ունենում, քանի որ մարդն ի սկզբանե ծախսում է ավելի շատ, քան կարող է։ Պարտքով գումարի համար մեծ տոկոսներ վճարելով՝ դժվար թե կարողանաք մոտ ժամանակներում հարստանալ։
Ահա մի քանի կանոն, որոնց խիստ հետևում են հարուստ ու կայացած մարդիկ։
1. նրանք գնում են օգտագործած ապրանքներ․ այո, սխալ չհասկացաք։ Այս մարդիկ ինքնագնահատականը թանկարժեք իրերով բարձրացնելու կարիք չունեն։ Հարուստ մարդիկ ոչ մի վատ բան չեն տեսնում օգտագործած ապրանք գնելու մեջ։ Եթե իրը լավ տեսք ունի ու վատ պահված չէ, ինչու չխնայել գումար ու դրանով ավելի կարևոր հարց լուծել։
2.նրանք գնում են հասանելի իրեր․ հարուստ մարդիկ ձեռք են բերում միայն այնպիսի իրեր, որոնք իրենց հասանելի են։ Դժվար թե ֆինանսապես գրագետ մարդը վարկեր վերցնի, որոնց ամսական վճարումը հավասար է իր ամսական եկամուտին;
3.նրանք գնում են երկար կյանք ունեցող իրեր․ էժան ապրանք գնելով՝ մենք խաբում ենք ինքներս մեզ, թե իբր գումար ենք խնայել։ Եթե դուք մի կոշիկ տեսնեք, որի արժեքն է 15000 դրամ, իսկ կողքի խանութում գտնեք նմանատիպը, սակայն 3 անգամ մատչելի, հավանաբար կընտրեք երկրորդ տարբերակը։ Բայց իրականում էժան տարբերակը շատ ավելի շուտ կմաշվի, ու դուք ստիպված կլինեք գնել նորը։ Հարուստները չեն ընկնում կեղծ խնայողության ծուղակը;
4.նրանք պատրաստ են սպասել․ հարուստ մարդիկ ավելի հանբերատար են ու կարող են գումարը ներդնել որևէ մեծ գործի մեջ՝ իմանալով, որ եկամուտ ավելի ուշ կստանան, բայց այն կլինի մշտական։ Իսկ ահա աղքատ մտածելակերպով մարդկանց հետաքրքրում է միայն արագ եկամուտը, թեկուզ որ այն մեկանգամյա է։
5.նրանք պլանավորում են բյուջեն․ բոլոր հարուստ մարդիկ պլանավորում են ֆինանսները։ Նրանք հաշվի են առնում ծախսերը, եկամուտները, տոկոսները, բոնուսները։ Մի խոսքով, յուրաքանչյուր մանրուք նրանց համար կարևոր է։ Բյուջեին, ծախսերին հետևելով՝ դուք ինքներդ էլ կարող եք հասկանալ, թե ինչն եք սխալ անում ու որ դեպքերում զուր ծախսում։