Օգտագործեք կանաչ թեյը, որպեսզի ունենաք թարմ մաշկ․ ահա թե ինչպես

Մենք բոլորս գիտենք, որ կանաչ թեյը շատ լավ է մեր առողջության համար, սակայն քչերը գիտեն, որ այն շատ օգտակար է մաշկի համար՝ արտաքին օգտագործման դեպքում:

1. Ինչպե՞ս ստանալ թարմ տեսք կանաչ թեյի օգնությամբ։

Եթե դուք ուզում եք ստանալ թարմ արտաքին տեսք միանգամից և չունեք ժամանակ դրա համար, վերցրեք կանաչ թեյի փաթեթը, դրեք այն տաք ջրի մեջ։ Քամեք մի փոքր ջուրը և քսեք փաթեթը ամբողջ մարմնին, մինչև այն սառչի։

Դուք կստանաք գեղեցիկ տեսք։

2. Փայլուն մաշկ ունենալու համար ավելացրեք կանաչ թեյը լվացող միջոցին։

Եթե դուք ուզում եք, որ ձեր մաշկը փայլի, ավելացրեք կանաչ թեյը ձեր դեմքի լվացող միջոցներին։

Ինչպե՞ս ավելացնել կանաչ թեյը լվացող միջոցին։

1. Իջեցրեք կանաչ թեյի փաթեթը տաք ջրի մեջ։ Հանեք այն, պատռեք և դատարկեք փաթեթի պարունակությունը փոքրիկ բաժակի մեջ։
2.Այժմ ավելացրեք 2 ճաշի գդալ մաքրող միջոցից դրա մեջ։
3. Խառնեք այն։
4. Քսեք այդ խառնուրդը դեմքին։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: