Փրկարարները հայտնաբերել են Հաղարծինի մոտ գետն ընկած 29-ամյա երիտասարդի դին

Հաղարծին գյուղի մոտ աղջիկն ու տղան գետն են ընկել, տղան չի փրկվել։


Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում աղջիկը մոտ 5 մ բարձրությունից ընկել է գետը, այնուհետև ինքնուրույն դուրս եկել։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել գետից, սակայն չի գտնում ընկերոջը և կասկածում է, որ վերջինս նույնպես ընկել է գետը։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ գետի երկայնքով (մոտ 10 կմ) և հարակից տարածքներում իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:


06։00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
07։20-ին փրկարարները գետում հայտնաբերել են Վ․ Բ․ Ս․-ի (ծնված 1993 թ.) դին։

Понравилась статья? Поделиться с друзьями: