Մոնիկա Բելուչիի լավագույն մտքերը
-Տղամարդկանց համար սերը կյանքի մի մասն է: Կանանց համար սերը կյանք է:
-Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում միայն երկու դեպքերում՝ երբ այն չկա, եւ երբ ոչինչ չկա, բացի գեղեցկությունից:
-Կինը կարող է սիրել այնպպես, կարծես նա երբեք չի հեռանալու: Բայց կարող է գալ այնպիսի օր, որ հեռանում է այնպես, կարծես երբեք չի սիրել:
-Մարդիկ կարող են ներել մարդու միտքը, նույնիսկ տաղանդը, բայց գեղեցկությունը՝ երբեք:
-Գեղեցիկը դառնում է կենդանի ու հետաքրքիր, երբ այն թաքնված է հագուստով:
-Պետք չէ ատել մարդկանց խանդը, քանի որ նրանք ընդունում են, որ դու ավելի լավն ես:
-Երբ մարդիկ բաժանվում են, դա միշտ ողբերգություն է: Միևնույն ժամանակ, եթե նրանք միասին մնան, դա կարող է լինել ավելի վատ ողբերգություն:
-Որքան էլ ուժեղ լինի կինը, նա միշտ իրենից ուժեղ տղամարդու է սպասում: Եվ ոչ նրա համար, որ նա սահմանափակի իր ազատությունը, այլ՝ որ իրեն թույլ լինելու իրավունք տա:
-Ծերության ժամանակ ես նախընտրում եմ դիտել իմ երեխաներին, քան դիտել իմ ֆիլմերը:
-Երբ ես շատ երիտասարդ էի, ուզում էի բոլորին ապացուցել, որ ես ուղեղ էլ ունեմ: Հիմա ինձ համար միևնույն է: