Մարմնի լեզվի մասնագետը բացահայտում է Ջոնի Դեփի և նրա փաստաբանի «սիրավեպը»

Մարմնի լեզվի մասնագետ Ջուդի Ջեյմսը մեկնաբանել է Ջոնի Դեփի և նրա փաստաբան Կամիլա Վասկեսի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը։ Նա վերլուծել է նրանց ժեստային հաղորդակցությունը դատարանի դահլիճում։

Daily Mail-ին տված մեկնաբանության մեջ Ջեյմսն ասել է, որ Վասկեսի կոկետ պահվածքը կարող է մարտավարություն լինել իր հաճախորդի գործն առաջ տանելու համար: Փորձագետի խոսքով՝ նրանց միջև եղած ռոմանտիկ ժեստերն օգնում են Դեփին ավելի «գեղեցիկ» երևալ դատարանում։

«Երբ ինչ-որ մեկը փորձում է մաքրել իր անունը դատարանում, նրա փաստաբանական թիմերի պահվածքը և նրանց հետ շփումը ժեստային ազդանշաններ են ուղարկում երդվյալ ատենակալներին, իսկ նման մեծության դեպքում՝ ամբողջ աշխարհին», — մեկնաբանել է Ջեյմսը:

Դերասանի և փաստաբանի հնարավոր սիրավեպի մասին հայտնել էր TMZ-ը։ Ցանցում տարածվել էին Դեփի ու Վասկեսի քնքուշ գրկախառնությունների տեսանյութերը, որից հետո լրագրողներն ուղղակիորեն հարց են ուղղել փաստաբանին հաճախորդի հետ հարաբերությունների մասին։ Վասկեսը չի պատասխանել և միայն ժպտացել է։

Понравилась статья? Поделиться с друзьями: