Հին Սպարտան ոչ միայն քաջարի ռազմիկների հավաքատեղի էր, այլ նաև տարօրինակ ամուսնական ավանդույթների սնուցման աղբյուր, որտեղ կին-տղամարդ հարաբերությունները, մեղմ ասած, տարօրինակ կարող են թվալ մինչև օրս։
Այստեղ ընդունված էր, որ հաճախ տղամարդն իր կնոջ հետ անկողին էր կիսում միայն առաջին ամուսնական գիշերը, իսկ երեխա էր ունենում ընկերոջ կնոջից։ Ինչո՞ւ։
Նախ՝ սկսենք սկզբից։ Սպարտայում ամուսնությունը կարևոր ինստիտուտ էր, բայց դրանից կարևոր էր համարվում բազմանալը, ու կարևոր չէր, թե ում կնոջ հետ։ Այստեղ տղամարդիկ դեմ չէին իրենց կնոջը կիսել այլ տղամարդու հետ, եթե իրենց կինն ավելի բեղմնավոր էր ու կարող էր տղամարդուն երեխա պարգևել։
Ավելին, եթե սպարտացին հասկանում էր, որ արդեն մեծ է ու չի կարող երեխա ունենալ, ապա սիրով իրենց տուն էր բերում մեկ այլ տղամարդու, ով իրենից ավելի երիտասարդ էր ու չէր սպառել երեխա ունենալու իր շանսերը, և նրան թույլ էր տալիս իր կնոջ հետ անկողին կիսել այնքան, մինչև կինը կհղիանար։ Սա ընդունված էր, ու ոչ ոք սրան չէր էլ մտածում ընդդիմանալ։
Ամուսնական առաջին գիշերից հետո սպարտացին անցնում էր ծառայության ու նա իրավունք չուներ այլևս հանդիպել իր կնոջ հետ, որովհետև սա կարող էր թուլացնել իր դիրքերն ու ռազմական ունակությունները, որոնք սպարտացին ոչ մի դեպքում չպետք է կորցներ։
Դա էր պատճառը, որ հաճախ տղամարդիկ այնքան ուշ էին հանդիպում իրենց կնոջը, որ ստիպված էին լինում երեխա ունենալ ընկերոջ կնոջից, ում այցելելն այդքան խստորեն արգելված չէր։
Բացի այդ, եթե սպարտացին առհասարակ չէր մտածում ամուսնության մասին, ապա կարող էր պարզապես խնդրել իր ընկերոջը մի որոշ ժամանակով իր կնոջը տրամադրել իրեն, որպեսզի ինքն էլ կարողանա սերունդ ապահովել ու երեխա ունենալ։
Մեկ կինը կարող էր մի քանի տղամարդու, մի քանի եղբոր կամ ընկերների կինը լինել, ու նրանք երբեք այս առթիվ որևէ կոնֆլիկտ չէին ունենալու։
Եթե սպարտացի տղամարդը հասկանում էր, որ բավականաչափ երեխաներ արդեն ունեցել է, ապա փոխանցում էր իր կնոջը իր ընկերոջը, որ կինը հասցնի նրանից էլ երեխաներ ունենալ, ու հրաժարվում էր կնոջ ծառայությունից մի որոշ ժամանակով։
Այսպես շարունակ սպարտացիները փոխանակվում էին կանանցով ու անում ամեն բան, որ ոչ մի տղամարդ առանց կնոջ չմնա, ու բոլորը ունենան երեխաներ՝ լուծելով Սպարտայի բոլոր դեմոգրաֆիական խնդիրները։