Ինչպես դիմանալ այս կորստին. Սա յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ իր կյանքում պետք է կարդա

Որքան հաճախ ենք մենք նեղանում մեր ծնողներից, ամեն ցանկացած առիթի դեպքում վիրավորվում ենք և մոռանում ենք այն ամեն լավը, որ կա մեր ամենամտերիմ մարդկանց՝ ծնողների մեջ: Մոռանում ենք մի շատ կարևոր բան, նրանց սիրտը բաբախում է մեզ համար ու նրանք այն մարդիկ են, ովքեր անկախ ամեն ինչից սիրում են մեզ անկեղծ սիրով մինչև իրենց վերջին շունչը, մինչև կյանքի վերջ: Այս կնոջ նամակը շատերին կստիպի խորհել ինչ-ինչ հարցերի շուրջ:

«Հայրս տառապում էր քաղցկեղով, մենք դրա մասին իմացանք 6 ամիս առաջ: Այդ ամբողջ ընթացքում մենք հասկանում էինք, որ մի օր նա … Գիտեինք, որ նա կմահանա, որ հրաժեշտ ենք տալու նրան: Եվ մտածում եմ, որ եթե ավելի հոգատար լինեինք նրա նկատմամբ, նրան շուտ տանեինք հետազոտության, միգուցե նա հիմա մեզ հետ կլիներ

Անցել է արդեն 5 տարի, և չեմ հիշում մի օր, որ նրան չհիշեմ ու չարտասվեմ: Շատ դժվար է հաղթահարել այդ ցավը, երբ գիտակցում ես, որ մարդն այլևս չկա և երբ ինձ ասում են, փակիր այդ էջը, կյանքը շարունակվում է, իմ ցավն ավելի է խորանում: Խորանում է, որովհետև, երբ հայրս կենդանի էր և ես հնարավորություն ունեի գնալ նստել նրա կողքին, մտերմիկ զրուցել, գրկել նրան, դա չէի անում: Ինչպես փարատեմ նրա կորստի ցավը, ինչպես դիմանամ: Ցավոք սրտի շատ ուշ հասկացա, թե որքան թանկ էր նրա հետ անցկացրած ամեն րոպեն: Եվ հիմա ինձ մնում է միայն վերապրել այդ վիշտը և միշտ վառ պահել նրա սուրբ հիշատակը: Ախ, որքան կուզեի հետ տալ ժամանակը: Սիրում եմ քեզ ՀԱՅՐԻԿ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: