Մի քանի միջոցների կիրառման հետաքրքիր եղանակներ․
Օղի
Ոտքերի անցանկալի հոտը կանխարգելելու համար բամբակը թրջեք օղու մեջ և շփեք կրունկները։ Սպիրտն ազդում է հականեխիչի պես։ Այն վերացնում է սնկերի և բակտերիաների հոտը, չորացնում խոնավությունը, որի մեջ դրանք զարգանում են։
Ատամի մածուկ
Այս հրաշք միջոցն ամենահարմարն է։ Մի կաթիլ մածուկ լցրեք ցուցամատի վրա և զգուշորեն քսեք բշտիկին։ Սպասեք 1-2 ժամ, լվացեք սառը ջրով։ Կրկնեք պրոցեդուրան ամեն օր։
Սոդա և կիտրոնի հյութ
Շլացուցիչ ժպիտ ունենալու համար օգտագործեք սոդա և կիտրոնի հյութ։ 1 թ․գ․ սոդան խառնեք կիտրոնի հյութի հետ՝ մածուկանման զանգված ստանալու համար։ Ատամները մաքրեք այդ խառնուրդով, թողեք 1 րոպե և լվացեք։ Կրկնեք պրոցեդուրան շաբաթական 1 անգամ։
Ասպիրին
Ասպիրինն օգնում է ոչ միայն գլխացավի, այլև մազերի թեփի դեմ պայքարելու հարցում։ Խառնեք 2 փշրած հաբ ասպիրին և մի քիչ շամպուն։ Քսեք մազերին, թողեք 5 րոպե և լվացեք։ Կրկնեք պարբերաբար, և թեփը կանհետանա։
Սոխի հյութ
Սոխի հյութը լավագույն միջոցն է մազաթափության դեմ և մազերի աճի համար։ Սոխի հյութ քսեք գլխամաշկին և թողեք 15 րոպե։ Լվացեք շամպունով։ Պրոցեդուրան կատարեք կանոնավոր կերպով՝ շաբաթական 1 անգամ։