Ռուլետի համար խմորի լավագույն բաղադրատոմսը: Ստացվում է համեղ, փափուկ և նուրբ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1/4 բաժակ կաթ,
- 2ճ.գ. կարագ,
- 100գ ալյուր,
- 40գ կրախմալ,
- 1թ.գ. փխրեցուցիչ կամ 1թ.գ. սոդա,
- 2/3 բաժակ ալյուր,
- 1/4թ.գ. աղ,
- 3 ձու,
- միջուկը՝ ցանկացած.
Պատրաստման եղանակը`
- Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
- Մոտ ~ 42х30 չափի տապակը ծածկել յուղաթղթով:
- Կաթսայի մեջ տաքացնել կաթը և կարագը, հանել կրակից՝ երբ այն գրեթե հասնի եռման աստիճանի:
- Հարել ձուն և շաքարավազը, մինչ զանգվածը 3 անգամ կբարձրանա: Հարել մոտ 10 րոպե:
- Առանձին տարայի մեջ մաղելով լցնել ալյուրը, կրախմալը և աղը:
- Ալյուրային զանգվածը լցնել ձվային զանգվածի մեջ, զգուշորեն խառնել գդալով:
- Մի քանի գդալ խմոր ավելացնել գոլ կաթին և կարագին, խառնել: Խառնել հիմնական խմորի հետ:
- Խմորը լցնել տապակի մեջ, հարթեցնել և թխել մոտ 12-15 րոպե: Այն պիտի ոսկեգույն լինի:
- Պատրաստի բիսկվիթին միջուկ քսել և փաթաթել: