Ապագայի կրթությունը կլինի շատ ավելի հետաքրքիր…իմացեք ավելին ապագայից

Դեռևս 2017թ․ Microsoft ընկերությունը ներկայացրել էր չինարենի ուսուցման հավելված։ Վերջինիս առաձնահատկությունն այն է, որ սովորողը պատասխանում է չատում ուսուցիչ-բոտի գրավոր և ձայնային հաղորդագրություններին։
Bot.Me: A Revolutionary Partnership PwC-ի հարցմանը, թե ապագայում ի՞նչ մասնագետներին կփոխարինի արհեստական ինտելեկտը, հարցման մասնակիցների 58%-ը նշել են, որ առաջիկայում աստիճանաբար կվերանա ուսուցչի մասնագիտությունը։
Ներկայումս գրեթե մեկ միլիարդ մարդ ամբողջ աշխարհում գրաճանաչ չէ։ Շատ երկրներում կրթությունը վճարովի է, մինչդեռ աղքատության շեմը՝ բարձր։ Սակայն մի շարք մասնագետներ կարծում են, որ «էլեկտրոնային ուսուցիչների» ավելացումը կարող է դրական ազդեցություն ունենալ վերոնշյալ իրավիճակի բարելավվման համար։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ում անցկացված որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդիկ դեռևս ամբողջովին պատրաստ չեն սովորել ալգորիթմների միջոցով։

Ըստ ամերիկացի ֆիզիկոս Միտիո Կակուի՝ ապագայում կրթությունն այլևս չի հիմնվելու հիշողության վրա, քանի որ նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ Google ակնոցների միջոցով, հնարավոր կլինի չծանրաբեռնել ուղեղը՝ ամբողջ ինֆորմացիան ստանալով հարմարեցված սարքավորումներից։
Նյու-Յորքի ամենախելացի մարդկանցից մեկը կարծում է, որ շուտով արտադրական տնտեսությունից մարդկությունն անցում է կատարելու դեպի ինտելեկտուալ-ստեղծագործական։ Ու թեև դեռևս քչերն են ամբողջությամբ անցնում օնլայն-կուրսեր, սակայն այդ տենդենցն աճի միտում ունի։
Ներկայումս դասավանդման պրոցեսը դասախոսությունների միջոցով կազմակերպող բուհերը, որպես այդպիսին, ապագայում կվերանան՝ վերածվելով վիրտուալ բուհերի, ուր ուսուցումը անց է կացվելու օնլայն։
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լինելու զարգացնել այնպիսի հմտություններ և ունակություններ, որոնք չեն կարող հատուկ լինել ռոբոտներին, այն է՝ստեղծագործական միտքը, նախաձեռնողականությունը, երևակայությունը։ Ի վերջո, հաջողությունն ուղեկցելու է այն երկրներին, որոնք իրենց ապագան տեսնելու են ոչ թե գյուղատնտեսության զարգացման, այլ առավելապես արտադրական շուկան կոգնիտիվ-ստեղծագործական պոտենցիալի հետ հավասարակշռելու մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: