Ահա թե ինչ եմ անում օճառի մնացորդների հետ․․․ Դրանք երբեք աղբը չեմ գցում․․․

Վերջին մի քանի ամսվա ընթացքում օճառի մնացորդները աղբը չեմ գցում, հավաքում եմ դրանք և նորից օգտագործում։ Պատմում եմ հիանալի հնարքի մասին։

Իրականում օճառի մնացորդները կարող եք կիրառել մի քանի եղանակով։ Այս կերպով կարող եք օգտագործել այն 100%-ով։

Օճառի մնացորդների կիրառման վերաբերյալ խորհուրդներ

Այն կարող եք թրջել՝ մինչ կփափկի և փակցնել օճառի մեծ կտորին։ Այս կերպ օճառի փոքր կտորը լիարժեք կօգտագործվի։

Կարող եք օճառի մնացորդը դնել դարակում, և այնտեղ միշտ հաճելի բույր կլինի։

Եթե փոքր սրբիչից փոքր պարկ պատրաստեք և մեջը դնեք օճառի մնացորդները, կստանաք հատուկ սպունգ, որը պետք չէ օճառել։

Եթե կարել չեք սիրում, կարող եք այլ կերպ վարվել։ Վերցրեք օճառի մնացորդները և լցրեք զուգագուլպայի կտորի մեջ, կապեք եզրերը։

Սակայն եթե շատ են կուտակվել օճառի կտորներ, կարող եք դրանցից նոր օճառ պատրաստել։ Հենց դրա մասին էլ կխոսենք ստորև։

Հավաքված օճառներից կստացվի մեծ օճառ կամ հեղուկ օճառ։

Այսպիսով, ինչպես օճառ ստանալ

Վերցնել օճառի մնացորդները և անցկացնել քերիչով։ Պիտի ստացվի մանր քերուկ։

Վերցնել պլաստիկե օճառաման, մեջը լցնել քերուկը, 3ճ․գ․ ջուր, սեղմել գդալով և կես րոպեով ուղարկել միկրոալիքային վառարանը։

Դրանից հետո հանել և սպասել, որ սառի։

Եթե չունեք միկրոալիքային վառարան, քերուկը միացրեք ջրի հետ՝ 1։1 հարաբերակցությամբ և դնել թույլ կրակի վրա, անդադար խառնել։

Հալած զանգվածը լցնել ֆորմայի մեջ և թողնել, որ սառի։ Օճառը չորանալուց հետո չի տարբերվի սովորական պինդ օճառից։

Հեղուկ օճառը նույնպես պարզ եղանակով է պատրաստվում։ Վերցրեք հեղուկ օճառի տարան և 1/3 մասը լցրեք օճառի քերուկով։ Գոլ ջուր ավելացրեք, ցանկության դեպքում նաև 2-3 կաթիլ եթերային յուղ։

Լավ թափահարել, թողնել, մինչ լիարժեք լուծվելը։ Եթե շատ խիտ ստացվի, մի քիչ էլ ջուր ավելացրեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: