25 հետաքրքիր փաստ սեքսի մասին

Որքան շատ բան գիտես, այնքան քիչ ես քնում… ու ավելի շատ զբաղվում սեքսով: Սեքսի մասին ամենաբազմազան ու հետաքրքիր փաստերն էլ իմ քաղհանից՝ ի գիտություն եւ որպես օգնություն:

1 .Տղամարդը կարող է օրգազմ զգալ առանց էյակուլյացիայի (սերմնաժայթքման): Այնպես որ, եթե տեսանելի չեն օրգազմի «իրեղեն ապացույցները», դա դեռ չի նշանակում, որ նա ձեւացրել է:

2. Սերմնաժայթքման միջին արագությունը 70կմ/ժ է:

3. Օրգազմը նպաստում է էնդորֆինի արտադրությանը, որն ազդում է որպես ցավազրկող, եւ օկսիտոցինի արտադրությանը, որը պատասխանատու է կապվածության զգացման համար:

4. Ծլիկի նյարդային ծայրերը տարածվում են ցայլքի մակերեսին, հենց այդ պատճառով էլ հաճելի են պինդ գրկախառնությունները: Իսկ ծլիկը, օ՜ հրճվանք, ավելի քան 8.000 նյարդային ծայր ունի:

5. Այդ նույն ծլիկը, քթի պես, երբեք չի դադարում մեծանալ տարիքի հետ: Լավ է գոնե քթի աճի տեմպերը բավական զիջում են ծլիկին:

6. Կնոջ օրգազմի միջին տեւողությունը 25 վայրկյան է:

7. Գրգռված վիճակում մենք հաճախ ենք շունչներս պահում, մինչդեռ պետք է հաճախակի շնչել. որքան շատ է թթվածինն օրգանիզմում, այնքան տպավորիչ է հաճույքը:

8. Սեքսի ընթացքում շեղվելու, այլ մտքերով տարվելու եւ հետեւաբար ողջ հաճույքը փչացնելու հավանականությունը մեծանում է 2-3-րդ րոպեների ընթացքում:

9. Էրոտիկ երազներն աղջիկներին այցելում են արագ քնի փուլում, երբ արյան շրջանառությունը դեպի սեռական օրգաններ ուժեղանում է:

10. Մենստրուալ ցիկլի ընթացքում սեքսը կարող է թեթեւացնել սպազմերը: Օգուտ քաղենք դաժան օրերից:

11. Տղամարդու սպերման ցինկ եւ կալցիում է պարունակում: Այնուամենայնիվ, գիտնականները հորդորում են չմոռանալ ատամի մածուկի գոյության մասին:

12. Գիտնականները պնդում են նաեւ՝ սեքսից զուրկ անձինք ավելի շատ են ալկոհոլ օգտագործում, քան սեռապես բավարարվածները: Միգուցե արժե՞ ալկոհոլի փոխարեն պահպանակների վրա ծախսել գումարը:

13. Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ 20-30 տարեկան անձանց մոտ սեքսը «պատահում է» միջինում 112 անգամ տարվա կտրվածքով: Վստահ եմ` գիտնականներին կապշեցներ այդ թվի հայկական անալոգը:

14. Թոփ եռյակն այն մթերքների, հանուն որոնց կանայք պատրաստ են հրաժարվել սեքսից` շոկոլադ, հյութեղ սթեյք, սուշի: Գիտնականները կրկին կապշեին՝ պարզելով, թե հայ աղջիկները հանուն ինչերի են պատրաստ հրաժարվել սեքսից:

15. Համբույրն այրում է 5 կալորիա 1 րոպեում:

16. Համբուրվելու ընթացքում հորմոնալ տեղեկատվության ակտիվ փոխանակում է տեղի ունենում: Սա սեքսուալ համատեղելիության յուրօրինակ բլից-թեստ է:

17. Գրգռված տղամարդու մաշկը հատուկ ֆերոմոն է արտադրում, որն անխուսափելիորեն դրդում է կնոջը սեքսի: Այս օրենքը եւս տապալվում է հայ աղջիկների դեպքում:

18. Այն աղջիկներն, ովքեր բերանի վերեւում փոսիկ ունեն, ավելի հաճախ են օրգազմի հասնում, քան մյուսները: Աղջիկնե՛ր, շտապ հայելի վերցրեք:

19. Տղամարդիկ սեքսի մասին մտածում են օրական միջինը 19 անգամ:

20. Կանայք՝ առավելագույնը 10 անգամ, ոչ ավելի: Էհ, ափսոս:

21. Ամենաօրգազմաշատ սեքսն աղջիկների համար մաստուրբացիան է: Երկրորդ տեղում կունիլինգուսն է: Երրորդում՝ ավանդական սեռական ակտը:

22. Տրանզիտորային ընդհանուր ամնեզիա (հիշողության կորուստ մի քանի ժամով)՝ սա շատ հազվագյուտ խնդիրներից է, որը կարող է առաջանալ գերակտիվ, չափազանց ինտենսիվ սեքսի արդյունքում:

23. Սեռական ակտի միջին տեւողությունը 3-13 րոպե է:

24. Ցածրորակ սեքսը լուրջ պատճառ է հարաբերությունները խզելու համար. այսպես են կարծում աշխարհում տղամարդկանց 50% եւ կանանց 44%-ը: Եվ կրկին, սա չի վերաբերում Հայաստանին. այստեղ ամուսնություններ են պահպանվում նույնիսկ սեքսի իսպառ բացակայության դեպքում:

25. Հավերժ հետաքրքրասեր բրիտանացի գիտնականները պարզել են` պարբերական սեքսը նույնքան հաճույք է պարգեւում, որքան տարեկան աշխատավարձի աճը 60.000 ֆունտով: Ո՞վ է պատրաստ հրաժարվել պարբերական սեքսից՝ հանուն նման գումարի: Լավ մտածեք:

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: