10 պարզ ճշմարտություն սիրո մասին

Սիրո ու հարաբերությունների մասին գրեթե ամեն ինչ ասված է։ Յուրաքանչյուր մարդ գիտի, որ ներելու և գնահատելու կարողություննը շատ կարևոր է ցանկացած հարաբերության ժամանակ։ Մենք նաև սովորել են, որ մարդիկ կարող են ուղղակի հեռանալ մեր կյանքից և պետք է բաց թողնել նրանք։ Իսկ դա երբեմն մեզ համար իսկապես ցավոտ է լինում։ Իսկ ժամանակը միշտ չէ, որ բուժում է ինչպես հարկն է։

10 պարզ ճշմարտություն սիրո մասին, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել և մտածել ձեր հարաբերությունների մասին։

 1. Դուք չեք կարող ստիպել ինչ-որ մեկին զգալ այն, ինչ դիմացինն ի վիճակի չէ զգալ: Կարևոր չէ, թե ինչ հաղթաթուղթ ունեք ձեր ձեռքում, ինչ բառեր եք նետում ձեր զուգընկերոջ վրա կամ ինչ է պատահել ձեր միջև: Դուք չեք կարող զգացմունքներ առաջացնել մեկի ներսում, ում մեջ դրանք չկան:

 2. Յուրաքանչյուր մարդ միշտ գիտի, թե ինչ է զգում դիմացինի նկատմամբ։ Հաճախ մենք ուղղակի բարդացնում ենք ամեն ինչ, չենք ուզում ընդունել մեր զգացմունքները և անվերջ մտածում ենք, թե ինչի կարող է դա հանգեցնել։

 3.Ուշադիր եղեք այն մարդկանց հանդեպ, ովքեր ձեզ տեսնում ներսից և զգում են: Լսեք նրանց: Եթե ​​կան իրավիճակներ, երբ նրանք քեզ ավելի լավ են հասկանում, քան դու ինքդ, դա լավ ցուցիչ է: Դա նշանակում է, որ քո կողքին ճիշտ մարդ է, որին պետք է գնահատել: Հենց այս մարդիկ են մեզ օգնում աճել ու զարգանալ:

 4. Ժամանակը չի բուժում վերքերը։ ԻՆչքան էլ ձեզ թվա, որ ժամանակը կարող է բուժել առանց միջամտության, դա այդպես չէ։ Այն ուղղակի պատյան է, որի հետևում ահռելի աշխատանք է թաքնված։ Միայն հանգամանքերի սթափ ընդունումը ու գործողությունների պատասխանատվությունը ձեզ վրա վերցնելը կօգնի բուժել վերքերը։

 5. Եթե ​​ցանկանում եք հաշտվել ինչ-որ մեկի հետ, համոզվեք, որ իսկապես պատրաստ եք դրան: Ներելը մեծ շնորհ է, և ոչ բոլորն ունեն այն։ Եթե պատրաստ եք ներել մարդուն, պատրաստ պետք է լինեք բաց թողնել անցյալն ու չհիշել գործած սխալները: Եթե ​​ներեք, ձեր պատմությունը կսկսվի զրոյից:

 6. Մարդիկ փոխվում եմ։ Տարիների ընթացքում դուք կարող եք հայտանբերել, որ ձեր սիրելին այնպիսին չէ, ինչպես ձեր ծանոթության առաջին տարին։ Դուք պետք է կարողանաք խելամիտ մոտենալ այդ փոփոխությանը, ընդունել դա որպես մարդու զարգացման կարևոր առանձնահատկություն, ուրախանալ նրա առաջընթացներով։

 7. Նախորդ կետից հետո կարևոր է նշել նաև, որ ձեր հարաբերությունները երբեք նույնը չեն լինի։ Դրանք փոփոխվուն են։ Բայց դա ամենևին չի ենթադրում , թե հարաբերությունները ավելի վատն են դառնում։ Ոչ, դրանք ուղղակի վերափոխվում են և կյանքի յուրաքանչյուր էտապում նոր գույն ու տեսք ստանում։

 8. Միայն դուք եք պատասխանատու ձեզ հետ պատահածի համար: Եթե ​​ինչ-որ մեկը ինչ-որ վատ բան է արել, ապա այն ամենը, ինչ տեղի է ունենում դրանից հետո, միայն ձեր պատասխանատվությունն է: Դադարեցրեք այլ մարդկանց սխալները օգտագործել որպես արդարացում ձեր սխալ արձագանքների համար:

 9. Ակնկալիքները կարող են և լավը լինել։ Բայց պետք չէ սպասել, որ ամեն ինչ ընթանալու է այնպես, ինչպես պլանավորել էիք, կամ ցանականում էիք որ լիներ։ Սովորեք դուրս գալ գծված սահմաններից, դա հաճախ օգնում է ավելի պարզ ու սթափ լինել սիրային հարաբերություններում։ Ընդհանարպես սահամանները, երբեմն խանագարում են զգալ իրական ցանկությունները։

10. Ավելի ներողամիտ եղեք ձեր, ձեր ճանապարհի, զգացմունքների և էներգիայի նկատմամբ: Զարգանալը և սիրելը հեշտ չէ, այնպես որ փորձեք ավելի բարի լինել և ինքներդ ձեզ չդատել:

Понравилась статья? Поделиться с друзьями: