Ադրբեջանցիները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. վիրավոր ունենք շարքային Գ.Ա.

Ժամկետային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Հայ–ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ այսօր ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը, արդյունքում հայկական կողմից կա 1 վիրավոր։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 21-ին` ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:


Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
Հիշեցնենք` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, իբր, Հայաստանի զինված ուժերը Քելբաջարի (Քարվաճառ) ուղղությամբ գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը, ՀՀ ՊՆ–ն հերքել էր այդ լուրը։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: