Հավանաբար չկա մեկը, որ չսիրր լիմոնադ: Այն սիրում են հատկապես փոքրիկները: Առաջարկում ենք ձեզ մի բաղադրատոմս, որի շնորհիվ կպատրաստեք տնական, համեղ, թարմացնող ու յուրօրինակ համով լիմոնադ:
Բաղադրիչներ
- 2 կիտրոն
● 2,5-3,5 լիտր ջուր (կոնցենտրացիայից է կախված համը )
● մի փունջ անանուխ (30 գր.)
● շաքարավազ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Տերևներն առանձնացնում ենք ցողունից, իսկ կիտրոնները մեջտեղից կիսում դանակով:
- Քամում ենք կիտրոնի հյութը
- Անանուխի տերևների և կիտրոնի կեղևների վրա լցնում ենք ջուր և եռացնում երեք րոպե:
- Եփելիս վերջում ավելացնել շաքարավազ՝ ըստ ճաշակի:
- Սառեցնում ենք անանուխի լիմոնադը և ֆիլտրում: Ավելացնում ենք կիտրոնի հյութ:
- Լցնում ենք բաժակների մեջ զարդարելով անանուխով