Իսկ դուք արդյո՞ք այսպես եք պատրաստում
Թաբուլե բոլոր ժամանակների ամենասիրելի և ամենահամեղ աղցանը
Բաղադրությունը`
- 0.5 բաժակ բլղուր
- 2 կապ մաղադանոս
- 1 կապ կանաչ սոխ
- 0.5 կապ անանուխ
- 1 կապ հազար
- 3 հատ լոլիկ
- 1.5-2 հատ լիմոն
- կարմիր պղպեղ
- չաման
- աղ
- զեյթունի ձեթ
Պատրաստման եղանակը`
Սկսենք պատրաստել թաբուլե աղցանը․
1.Բլղուրը լվանալ սառը ջրով, վրան լցնել եռացրած ջուր այնքան, որ բլղուրը ծածկի և թողնել կես ժամ, որ բլղուրը փափկի: Եթե ամանի մեջ ջուր կավելանա, ապա քամել:
2.Կանաչիները լվանալ և մանր կտրատել:Լոլիկը կտրատել խորանարդիկներով:
3.Բոլոր բաղադրիչները խառնել իրար, համեմել աղով, կարմիր պղպեղով, չամանով, լիմոնի քամած հյութով, ավելացնել զեյթունի ձեթը: Մատուցել հազարի տերևներով:
Բարի ախորժակ
Կարելի է ավելացնել նաև տոմատի մածուկ և մանր կտրատած վարունգ:
Առաջարկում ենք դիտել Թաբուլեի պատրաստման տեսանյութը պարզ ու հաճելի բացատրմամբ.