Ինչպե՞ս կրել մատանին և հաջողությանը քաշել դեպի Ձեզ….
Արծաթե, թե ոսկե, կեղծ, թե փայտե, քարերով, թե առանց՝ մատանիներն ունակ են իշխելու մեր ճակատագրին:
Դեռևս շատ վաղ ժամանակներից մատանիները համարվել են զարդարանքի միջոց:Մինչդեռ նրանց օգնությամբ կարող ենք կառավարել ճակատագիրը, խուսափել անհաջողությունից:
Կա կարծիք, որ յուրաքանչյուր մատ խորհրդանշում է որոշակի մոլորակ: Եկեք պարզենք, թե ինչպես կարելի է մատանու միջոցով կառավարել կյանքը:
Բութ մատի համար պատասխանատու է Վեներա մոլորակը, ցուցամատի համար՝ Յուպիտերը, միջնամատի համար Սատուրնը, Մատնեմատի համար Արևը, իսկ ճկույթի համար Մերկուրի մոլորակը:
Կանայք նախկինում կրում էին զարդեր՝ փակելու համար Վեներայի ազդեցությունը:
Ցուցամատը խորհրդանշում է էգոն և ճառագայթում է հզոր էներգիա: Կրելով մատանի այս մատին՝ կհասնեք իշխանության:
Այս մատի համար ճիշտ կլինի ընտրել արծաթե մատանի՝ սաֆիրի, ակվամարինի, փիրուզի կամ լազուրիտի քարով: Իսկ օպալը, կորալը կօգնեն ձեզ ազատվել ստրեսային վիճակից, բարելավել հարաբերություններն ընտանիքում:
Ուժեղ անհատականությունները նախապատվությունը տալիս են մատանին կրելմիջնամատին: Կրելով մատանին այս մատին ՝ սպասեք չնախատեսված շրջադարձերի ձեր կյանքում:
Այս մատին մատանի կրում են այն մարդիկ, ովքեր որոշակի փոփոխությունների կարիք ունեն: Պետք է կրել ծավալուն զարդեր՝ արտահայտիչ քարերով: Իդեալական է համարվում լուսնաքարով մատանին:
Մատնեմատը պատասխանատու է ընտանեկան երջանկության, սիրո, բարեկեցության, հաջող ընկերական հարաբերությունների համար:
Մատանին կարող է լինել ինչպես ոսկե, այնպես էլ արծաթե՝ զարդարված ցանկացած քարով:
Ճկույթին մատանի կրում են միայն մարդամոտ և խարիզմատիկ անհատականությունները:Գերազանց տարբերակներ են ոսկեքարը, տոպազը, զմրուխտը կամ սաթը:
Սիրախաղի և ազարտային խաղերի սիրահարները կրում են մատանի հենց այս մատին: