Կարտոֆիլով յուրահատուկ գարնիրի բաղադրատոմս, որը կհավանեն բոլորը

ներկայացնում է կարտոֆիլով յուրահատուկ գարնիրի բաղադրատոմս:

Միջուկի հարցում կարելի է փորձարկումներ անել՝ սիրելի բաղադրիչներ ավելացնելով:

Բաղադրիչները՝
  • 1 կգ կարտոֆիլ
  • 50 գ. կոշտ պանիր
  • 30 գ. կարագ
  • 1 ճ. գ. մայոնեզ
  • 1 ճ. գ. կտրտած սամիթ
  • 1/2 թ. գ. աղ
  • 4 պճեղ սխտոր

Պատրաստումը՝

  1. Լավ լվա կարտոֆիլը և պատառաքաղով մի քանի անգամ ծակիր: Ցանկալի է փաթաթել փայլաթիթեղով, որպեսզի չայրվի կարտոֆիլը.
  2. Կարտոֆիլը ջեռոցը դիր և եփիր 180 աստիճան ջերմաստիճանում 45 րոպե: Պատրաստման ժամանակը կարող է փոխվել կարտոֆիլի չափից կախված:
  3. Մանր քերիչով անցկացրու պանիրը:
  4. Խառնիր պանիրը, հալած կարագը, մայոնեզը, սամիթը և մանրացված սխտորը:
  5. Պանրի խառնուրդով գնդիկներ պատրաստիր:
  6. Կարտոֆիլը թող սառի, դրանք խաչաձև կտրիր՝ ինչպես լուսանկարում է ցուցադրված:
  7. Յուրաքանչյուր կարտոֆիլի կենտրոնում պանրով գնդիկ դիր:

Կարտոֆիլը մի քանի րոպեով դիր տաքացած ջեռոցի մեջ: Կարող ես մատուցել:

Понравилась статья? Поделиться с друзьями: