Ինչպես ձեռքի տակ եղած բաղադրիչներով սպիտակեցնել դեմքի մաշկը

Արտաքինը կարևոր է ցանկացած տարիքի կնոջ համար: Սակայն անկախ նրանից, որքան ենք ջանքեր գործադրում, միևնույնն է, տարիքն իրենն անում է. ի հայտ են գալիս կնճիռներ, մաշկը թուլանում է, դանդաղում է նյութափոխանակությունը: Ու շատերը վստահ են լինում, որ նախկին գեղեցկությունը վերադարձնել հնարավոր չէ:

Սակայն իմանալով արտաքինի խնամքի հետ կապված որոշ գաղտնիքներ՝ կարող եք հասնել հրաշալի արդյունքի:

Ահա տնային միջոցներ, որոնք կօգնեն սպիտակեցնել ու թարմացնել դեմքը, ընդ որում օգտագործելու եք միայն բնական միջոցներ:

Մեղր ու մաղադանոս՝ ոչ հարթ արևայրուքի դեմ. 2ճ.գ. մանրացրած մաղադանոս +1ճ.գ. ջրիկ մեղր+1թ.գ. կիտրոնի հյութ;
կեֆիրով դիմակ. 2 թ.գ. կեֆիր+1ճ.գ. կիտրոնի փափուկ միջուկ;
վարունգով դիմակ. 2 ճ.գ. մանր քերիչով անցկացրած վարունգ+ 2ճ.գ. մանրացրած մաղադանոս+ 1ճ.գ. թթվասեր+ 1թ.գ. կիտրոնի հյութ;
տոմատով դիմակ. 2 ճ.գ. լոլիկի միջուկ+0,5 թ.գ. կիտրոնի հյութ+ 1թ.գ. ջրի մեղր:
Վերը նշված դիմակները հիանալի են սպիտակեցնում, հարթեցնում մաշկը: Կիրառեք ձեզ ամենից շատ դուր եկածը՝ շաբաթական երկու անգամ:

Քսեք այն դեմքի նախապես լվացած, սկրաբով մաքրած դեմքի մաշկին ու թողեք 15 րոպե:

Եղեք առողջ ու գեղեցիկ:

Понравилась статья? Поделиться с друзьями: