Լվացքի ժամանակ ցավոք մենք ապահովագրված չենք հետքերի առկայությունից։ Իսկ ավելի շատ ապահովագրված չենք, որ սպիտակ հագուստը կդառնա դեղին կամ հակառակը։
Մենք գնում են թանկարժեք լվացքի փոշիներ և սպասում ցանկալի արդյուքներին։ Սակայն երբեմն դրանք չեն տալիս այն արդյունքը, որին մենք սպասում ենք։
Կա մեկ միջոց՝ որն ավելի էժան է և արդյունավետ։
Դեղատնից գնեք ամենասովորական ասպիրինը։ Լուծեք 6 լիտր տաք ջրի մեջ 325 մգ ասպիրինի 5 հաբեր:
Թողեք, որ հագուստը ներծծվի լուծույթի մեջ 8 ժամի չափով։ Այնուհետև լվացեք հագուստը լվացքի մեքենայում սովորական կերպով։
Արդյունքը ավելի ուժեղացնելու համար կարող եք դնել մի քանի ասպիրինի հաբեր անմիջապես լվացքի մեքենայի թմբուկի մեջ։ Ասպիրինը ստեղծում է թույլ թթվային միջավայր և թույլ է տալիս սպիտակեցնել հագուստը, հեռացնելով նրա վրայի բծերը։