Եթե որոշել եք խնայել էլեկտաէներգիան՝ ծախսերը նվազեցնելու համար, ապա ուշադիր նայեք ձեր շուրջը։ Կան շատ գործոններ, որոնք ազդում են էլէներգիան ծախսելու վրա։ Պայքարն ավելի օգտակար կլինի, եթե սկսեք այն ոչ թե լամպերը փոխելուց, այլ առաջին հերթին ուշադրություն դարձնեք խոհանոցին։
Ինչպես ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործել
- եթե օգտագործում եք էլեկտրական օջախ, ապա միանգամից եփեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, քանի դեռ մակերեսը լավ տաքացել է;
- սնունդ տաքացնելու համար ավելի նպատակահարմար է միկրոալիքային վառարանի, այլ ոչ թե ջեռոցի օգտագործումը;
- կարող է տարօրինակ հնչել, սակայն հետևեք պատուհանների մաքրությանը։ Թափանցիկ ապակիները երկարացնում են լույսի ներթափանցման ժամանակի տևողությունը; նույն պատճառով էլ պատուհանագոգին մեծ իրեր ու ծաղիկներ մի դրեք;
- սառնարանը տաքացնող սարքերից հեռու դրեք, քանի որ դա վնասում է տեխնիկային, բացի այդ նվազեցնում է սարքի աշխատանքի արդյունավետությունը;
- եթե կաթսայով ջուր եք ռեացնում, փակեք կափարիչը․ այդպես ջուրն ավելի արագ կեռա։
Ինչպես տեսնում եք, խնայելը կախված է տան ապրողների պարզ սովորություններից։ Եթե ձեզ համար կանոն դարձնեք այս խորհուրդներին հետևելը՝ կնվազի էլեկտրաէներգիայի ծախսը։
Իսկ դուք ին՞չ խորհուրդ կտաք այս առիթով։