Անգամ մուգ գույնը չի փրկի փափուկ կահույքը, հատկապես եթե այն դրված է խոհանոցում։ Ժամանակի հետ ամենուր առաջանում են նկատելի լաքաներ, որոնցից ազատվելը բավականին դժվար է։ Ոչ միայն շատ ջանք է պետք գործադրել, այլև անհրաժեշտ են արդյունավետ քիմիական միջոցներ, որոնք բավականին թանկ արժեն, էլ չենք խոսում քիմմաքրման մասին։
Մենք գիտենք, թե ինչպես կարելի է խնայել ձեր բյուջեն, իսկ կահույքը հրաշալի տեսքի բերել։ Գործվածքներին նորի տեսք կհաղորդի գազավորված ջուրը։ Ամեն ինչ պարզ է, գրի առեք հնարքը։
Մեզ անհրաժեշտ է ջրցանիչով տարա, հարմար կլինի օգտագործել ապակիները մաքրելու հեղուկի շիշը։
- 0,5 բաժակ հեղուկ օճառ
- 0,5 9% քացախ
- 0,5 բաժակ գազավորված ջուր
Խառնեք բաղադրիչները, լցրեք շշի մեջ և ամուր փակեք։
Խառնուրդը փչեք կահույքի մակերեսին և թողեք 15 րոպեով, այնուհետև շրջանաձև շարժումներով մաքրեք խոզանակով։ Փրփուրը լվացեք մաքուր գոլ ջրով թրջած սպունգով։ Բաց թողեք պատուհանները կամ էլ չորացրեք կահույքը հարդարիչով։
Իսկ դուք ինչպե՞ս եք մաքրում ձեր տան փափուկ կահույքը։