Ցանկության դեպքում կոտլետը կարող եք միջուկով պատրաստել, ավելացնելով, օրինակ, աղացած միս կամ շոգեխաշած կաղամբ։ Եվ առանց միջուկի, և միջուկով կոտլետներն ուղղակի գերազանց են ստացվում։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- կարտոֆիլ՝ 1կգ
- աղ՝ 1թ․գ․
- կարագ՝ 40գ
- ալյուր՝ 35գ
- ձու՝ 2 հատ
- ձեթ՝ 30մլ
Պատրաստման եղանակ․
Կարտոֆիլն անհրաժեշտ է եփել՝ աղով ջրի մեջ, մինչ փափկելը։
Երբ պատրաստ լինի, ջուրը քամել, ավելացնել կարագ։
Դեռ տաք կարտոֆիլը տրորել կարագի հետ միասին այնպես, որ գնդիկներ չմնան։
Այժմ ավելացնել ձուն, մոտ 1,5 ճ․գ․ ալյուր և լավ խառնել՝ մինչ համասեռ խառնուրդ կստացվի։
Ստացված խմորից կոտլետներ ձևավորել և դնել տաքացրած ձեթով թավայի մեջ։
Տապակել միջին կրակի վրա՝ մինչ կոտլետները կդառնան ոսկեգույն։
Շուռ տալ և տապակել մյուս կողմից։
Կոտկետը կարող եք մատուցել թթվասերի, սնկային սոուսի, բանջարեղենային աղցանի հետ։
Բարի ախորժակ։